Գլխավոր տեղեկություն
Номер
N 241-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (25.06.2010-25.09.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2010.06.15/14(366) Հոդ.149
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
19.05.2010
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
19.05.2010
Дата вступления в силу
25.06.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.10.2023

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 մայիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60010209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

19 մայիսի 2010 թ.
ք. Երևան

 N 241-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը և 22-րդ հոդվածի 8-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 275-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկայով», հաշվարկվող փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի առավելագույն մեծությունը սահմանել 18,337 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.11.2022, N 520-Ն 10.12.2022, N 241-Ն
29.05.2015, N 158-Ն 01.07.2015, N 241-Ն
10.08.2011, N 378-Ն 25.09.2011, N 241-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան