ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 01-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 02-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ ենթակետով, հինգերորդ մասով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «ժգ» ենթակետերով` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի սեպտեմբերի 6-ի ««Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի»» կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 02-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Ուժը կորցրած ճանաչել Որոշման հավելված 1-ի 14-րդ կետը:
բ) Որոշման հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն կից հավելվածի:
Ա. Մկրտումյան | |
2010 թ. փետրվարի 11 ք. Երևան |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2007թ. դեկտեմբերի 4-ի թիվ 08-Ն որոշման
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ»»
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Ընդհանուր բաժին
2. Քաղաքացիական և վարչական պալատի գրասենյակ
3. Քրեական պալատի գրասենյակ
4. Հաշվապահություն
5. Տեխնիկական սպասարկման բաժին