ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2009 թվականի N 995-Ա
Ջ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՊՐԱՀԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանին 2009 թվականի դեկտեմբերի 6-12-ը գործուղել Պրահա (Չեխիայի Հանրապետություն)` «Հաշմանդամության սահմանման և սոցիալական ինտեգրման եվրոպական մոդել» խորագրով միջոցառմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ջ. Բաղդասարյանի` Պրահա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ջ. Բաղդասարյանի` Պրահա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Պրահա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|