«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60006154
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
31 մարտի 2006 թ. |
N 43-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 10-րդ հոդվածի 2-րդ մասը, 16-րդ հոդվածը, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի արդյունավետ կարգավորումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը» (հավելված):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
Սույն կարգը սահմանում է էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում՝ սույն կարգի 2.1 կետով սահմանված գործունեության տեսակների իրականացման համար լիցենզիա ստանալու հայտի (դիմումի) ընդունման, քննարկման, տրամադրման (մերժման), լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի կորստի դեպքում կրկնօրինակի տրամադրման, ինչպես նաև լիցենզիայի վերաձևակերպման կամ գործունեության իրականացման վայրի փոփոխման ընթացակարգերը:
Սույն կարգը չի տարածվում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերից և ծառայություններից բացի որևէ այլ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և ծառայությունների, ինչպես նաև մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով իրականացվող լիցենզավորման գործընթացի վրա:
(Նախաբանը լրաց. 28.12.07 N 694-Ն)
1. Սույն կարգում օգտագործված հասկացությունները
Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են`
Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
Հայտ (դիմում)` սույն կարգի համաձայն լիցենզիա ստանալու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման կամ լիցենզիայի կրկնօրինակն ստանալու, կամ լիցենզիան վերաձևակերպելու կամ գործունեության իրականացման վայրի փոփոխման նպատակով Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի փաթեթ.
Անհատական գործ՝ անձի անվանական թղթապանակ, որը պարունակում է սույն կարգով սահմանված՝ լիցենզիա ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, և անձի գործունեությանը վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ):
(1-ին գլուխը լրաց. 28.12.07 N 694-Ն)
2. Ընդհանուր դրույթներ
2.1 Լիցենզիան տրվում է էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության հետևյալ տեսակներն իրականացնելու համար`
ա) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործում).
բ) ձայնային ծառայությունների մատուցում.
գ) շարժական կապի ծառայությունների մատուցում.
դ) («դ» ենթակետն ուժը կորցրել է 24.08.07 N 342-Ն).
ե) տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում:
(2.1 կետը փոփ. 24.08.07 N 342-Ն)
2.2 Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործումը ներառում է` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ստեղծում կամ զարգացում, կամ օգտագործման կազմակերպում:
2.21 Հայտատուն ձայնային ծառայությունների մատուցման գործունեության լիցենզավորման համար՝ ի լրումն սույն կարգի N 2 հավելվածով նախատեսված փաստաթղթերի, պետք է ներկայացնի նաև գործունեության իրականացման վայրի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթերը: Ձայնային ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիան տրվում է՝ նշելով ձայնային ծառայության մատուցման տեսակը:
(2.21 կետը լրաց. 24.08.07 N 342-Ն, խմբ. 29.10.07 N 478-Ն)
2.3 Առանց լիցենզիայի առկայության սույն կարգի 2.1 կետում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից որևէ մեկն իրականացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։
2.4 Հանրային շահից ելնելով՝ սույն կարգի 2.1 կետով սահմանված ծառայությունների նկատմամբ կամ աշխարհագրական տարածքներում փուլ առ փուլ մրցակցություն ներդնելու համար Հանձնաժողովը կարող է սահմանափակել այդ ծառայությունների կամ աշխարհագրական այդ տարածքների համար լիցենզիաների թվաքանակը որոշակի ժամանակահատվածով, որը, սակայն, չի գերազանցում 2012 թվականը:
2.5 Հանձնաժողովը կարող է լիցենզիա տրամադրել մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով` նույնիսկ ռեսուրսների որևէ սահմանափակության բացակայության պայմաններում, եթե համարում է, որ նման գործելակերպը լավագույնս կբավարարի Հայաստանի Հանրապետության սպառողների պահանջմունքները էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում: Մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով լիցենզիաների տրամադրումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:
2.6 Լիցենզիա ստանալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի կորստի դեպքերում լիցենզիայի կրկնօրինակն ստանալու կամ լիցենզիայի վերաձևակերպման համար վճարվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով։ Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը համապատասխան հայտի (դիմումի) հետ մեկտեղ ներկայացվում է Հանձնաժողով։
2.7 Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։
2.8 Լիցենզիայի գործողությունը չի տարածվում լիցենզավորված անձի հետ համատեղ գործունեություն իրականացնող, այդ թվում՝ համատեղ գործունեության պայմանագրով այլ անձանց, ինչպես նաև լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող իրավաբանական անձանց վրա։
2.9 Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող անձինք կարող են զբաղվել այդ գործունեությամբ լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից և լիցենզիայի գործողության ժամկետում։
2.10 Սույն կարգի 2.1 կետի ա) ենթակետում նշված գործունեության իրականացման համար տրվող լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվում է մինչև 10 տարի, իսկ բ), գ) և ե) ենթակետերում նշված գործունեության տեսակների համար` անժամկետ:
(2.10 կետը փոփ. 24.08.07 N 342-Ն)
2.11 Լիցենզիայի անբաժանելի մասն են համարվում լիցենզավորված գործունեություն
իրականացնելու պայմանները:
Սույն կարգի 2.1 կետի ա) ենթակետում նշված գործունեության իրականացման համար տրվող լիցենզիայի պայմաններում ամրագրվում է նաև`
ա) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ստեղծման աշխատանքների ժամանակացույցը.
բ) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեսակը և օգտագործման նպատակը:
3. Լիցենզիա ստանալու հայտի քննարկումը և որոշման ընդունումը
3.1 Սույն կարգի 2.1 կետի ա) ենթակետում նշված գործունեության իրականացման համար լիցենզիա ստանալու Հայտ ներկայացնող անձը սեփականության իրավունքով կամ պայմանագրով իր տնօրինության տակ պետք է ունենա լիցենզավորված գործունեությունն
իրականացնելու համար անհրաժեշտ գույք:
3.2 Հայտատուի ներկայացրած Հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում։ Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կարգի N 1 և N 2 հավելվածներին, իսկ սույն կարգի 2.1 կետի ա) ենթակետում նշված գործունեության տեսակի իրականացման համար` նաև N 4 և N 5 հավելվածներին:
3.3 Հայտում ներառված տեղեկությունները պետք է հասանելի լինեն հանրությանը: Եթե հայտատուն միջնորդում է Հանձնաժողովին և հիմնավորում, որ հրապարակման ենթակա որոշակի տեղեկություններ կազմում են առևտրային գաղտնիք, և Հանձնաժողովն այդ փաստարկները համարում է հիմնավոր, ապա նման տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
3.4 Հայտատուն, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար։
3.5 Հայտը և նրանում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին:
3.6 Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե՝
ա) ներկայացված է թերի կամ նրանում ընդգրկված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին.
բ) ներկայացված փաստաթղթերում և տեղեկություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ.
գ) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով։
3.7 Հանձնաժողովը, սույն կարգի 2.1 կետի ա) ենթակետով սահմանված գործունեության Հայտի հետ կապված համապատասխան (հայտի ուսումնասիրման) գործողությունները ձեռնարկում է` այն ստանալու օրվանից վեց շաբաթվա ընթացքում: Հիմնավոր պատճառի առկայության դեպքում Հանձնաժողովը կարող է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) Հայտի կապակցությամբ գործողությունների ձեռնարկման ժամկետը երկարաձգել ևս 3 ամսով՝ այդ մասին ծանուցելով հայտատուին:
3.8 Հանձնաժողովը, սույն կարգի 2.1 կետի բ), գ) և ե) ենթակետերով սահմանված գործունեությունների Հայտերի ստուգման բացասական արդյունքների մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին՝ Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է այն ուսումնասիրելու գործընթացը, իսկ բացասական արդյունքի դեպքում` Հայտը պահպանվում է Հանձնաժողովում։
(3.8 կետը փոփ. 24.08.07 N 342-Ն, լրաց. 29.10.07 N 478-Ն)
3.9 Հայտատուն, Հանձնաժողովի կողմից Հայտի ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունները վերացնելուց և (կամ) բացակայող փաստաթղթերը լրացնելուց հետո, այն ներկայացնում է Հանձնաժողով։ Այդ դեպքում հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 3.6 - 3.8 կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով։
3.10 Հանձնաժողովը, սույն կարգի 2.1 կետի ա) ենթակետում սահմանված գործունեության լիցենզիա տրամադրելու համար կարող է հայտատուից պահանջել նաև լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր կամ լրացուցիչ փորձաքննության (այդ թվում նաև` անկախ փորձագետների ներգրավմամբ) եզրակացություններ (եթե ներկայացված տեղեկատվությունը բավարար չէ որոշում կայացնելու համար), որոնց ներկայացման անհրաժեշտության մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին։
3.11 Սույն կարգի 2.1 կետի ա) ենթակետում նշված գործունեության Հայտը կարող է բավարարվել Հանձնաժողովի կողմից` այդ Հայտի ներկայացման ծանուցումը հանրորեն հրապարակելուց (հրապարակումն իրականացվում է Հայտը Հանձնաժողովում մուտքագրվելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում) ոչ շուտ, քան 6 ամիս հետո, իսկ սույն կարգի 2.1 կետի բ), գ), ե) ենթակետերում նշված գործունեություններից յուրաքանչյուրի Հայտը` ոչ ուշ, քան Հայտի ուսումնասիրման գործընթացն սկսելու օրվանից եռօրյա ժամկետում:
(3.11 կետը փոփ. 24.08.07 N 342-Ն)
3.12 Հանձնաժողովը Հայտը մերժում է, եթե՝
ա) հայտատուն օրենքով սահմանված կարգով անվճարունակ կամ սնանկ է ճանաչված.
բ) լիցենզավորված գործունեության իրականացումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության սահմանափակ ռեսուրսների անարդյունավետ օգտագործման.
գ) Հայտում բերված տեխնիկական ցուցանիշները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերին.
դ) լիցենզիա տալու դեպքում սահմանափակվում է մեկ այլ լիցենզավորված անձին տրված իրավունքը կամ կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա գործունեության տեխնիկական ցուցանիշների վրա.
ե) հայտատուն չի ներկայացրել Հանձնաժողովի պահանջած լրացուցիչ տեղեկությունները և փաստաթղթերը կամ լրացուցիչ փորձաքննության (այդ թվում նաև՝ անկախ փորձագետների ներգրավմամբ) եզրակացությունները, որոնց բացակայությունը որոշում կայացնելու հնարավորություն չի տալիս.
զ) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, կեղծ կամ խեղաթյուրված, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքների կամ իրավական ակտերի պահանջներին։
Սույն կետի գ) և ե) ենթակետերը չեն տարածվում սույն կարգի 2.1 կետի բ), գ) և ե) ենթակետերում նշված գործունեության տեսակների իրականացման համար դիմած հայտատուների վրա:
(3.12 կետը փոփ. 24.08.07 N 342-Ն)
3.13 Հայտի մերժման մասին Հանձնաժողովի որոշման մեջ նշված պատճառները հաշվի առնելուց հետո, անձը, սույն կարգի համաձայն, կարող է կրկին Հայտ ներկայացնել Հանձնաժողով։
3.14 Հայտի մերժման մասին Հանձնաժողովի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ անձի` հաջորդ հայտերի քննարկման վրա:
3.15 Լիցենզիա տրամադրելու վերաբերյալ դրական որոշում ընդունելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը որոշման պատճենն ուղարկում, իսկ լիցենզիան հանձնում է լիցենզավորված անձին: Վերջինիս չներկայանալու դեպքում լիցենզիան պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում՝ մինչև նրա ներկայանալը։
3.16 Հայտի մերժման դեպքում, որոշումն ընդունելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, որոշման պատճենն ուղարկվում է հայտատուին, որում նշվում են մերժման պատճառները:
3.17 Հանձնաժողովում յուրաքանչյուր լիցենզավորված անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում Անհատական գործ:
3.18 Լիցենզիա ստացած անձի ստորագրությամբ լիցենզիայի ստացման կտրոնը (հավելված N 3) պահվում է Հանձնաժողովում։
3.19 Լիցենզիայի գործողությունը դադարեցվելու դեպքում Անհատական գործը պահվում է Հանձնաժողովում:
3.20 Լիցենզավորման գործընթացին առնչվող Հանձնաժողովի որոշումները ծանոթանալու նպատակով պետք է մատչելի լինեն ցանկացած շահագրգիռ անձի համար, եթե դրանք չեն պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիքներ:
4. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը
4.1 Լիցենզիայում ամրագրված ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից առնվազն 30 օր առաջ Հայտով դիմել Հանձնաժողով:
4.2 Հայտն իր մեջ պետք է պարունակի հայցվող ժամկետը, պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը և լիցենզիայի ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: Իրավաբանական անձ հանդիսացող լիցենզավորված անձը պետք է ներկայացնի նաև իր կանոնադրությունում կատարած փոփոխությունների կամ դրանց բացակայության մասին պետական լիազորված մարմնի կողմից տրված տեղեկանք:
4.3 Լիցենզավորված անձի ներկայացրած Հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում։ Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը և նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կարգի 4.2 կետի պահանջներին։
4.4 Սույն կարգի 4.2 կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Հայտի հետագա ուսումնասիրությունը դադարեցվում է, որի մասին Հանձնաժողովը գրավոր տեղյակ է պահում լիցենզավորված անձին՝ Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:
4.5 Լիցենզավորված անձը, Հանձնաժողովի կողմից Հայտի ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունները վերացնելուց կամ բացակայող փաստաթղթերը լրացնելուց հետո, դրանք ներկայացնում է Հանձնաժողով, բայց ոչ ուշ, քան նախկինում տրված լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց 10 օր առաջ։
4.6 Հանձնաժողովը որոշում ընդունում է մինչև լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:
4.7 Հանձնաժողովը կարող է հայտատուից պահանջել նաև լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնց անհրաժեշտության մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին։
4.8 Հայտը մերժվում է, եթե՝
ա) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կեղծ կամ խեղաթյուրված։ Փաստաթղթերը թերի լինելու հիմքով Հայտը մերժվում է, եթե այդ մասին Հանձնաժողովի նախազգուշացումը ուղարկելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում սույն կարգի 4.2 կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերը.
բ) ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
գ) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից.
դ) առաջին անգամ տրված լիցենզիայի գործողության ժամկետի ընթացքում լիցենզավորված անձը գործունեություն իրականացրել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն կարգի և լիցենզիայի պայմանների էական խախտմամբ.
ե) հայտատուն Հայտը ներկայացրել է սույն կարգի 4.1 և (կամ) 4.5 կետերում սահմանված ժամկետից ուշ։
4.9 Եթե Հայտը ներկայացվել է լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա այն քննարկվում է միայն կասեցման վերացումից հետո։
5. Լիցենզիայի կորստի դեպքում լիցենզիայի կրկնօրինակի ստանալը, լիցենզիայի վերաձևակերպումը և գործունեության իրականացման վայրի փոփոխումը
5.1 Լիցենզիայի կորստի դեպքում լիցենզավորված անձն այդ մասին հայտարարություն է հրապարակում մամուլում, որից 15 օր հետո դիմում է Հանձնաժողով՝ ներկայացնելով պետական տուրքի վճարումը և նշված հայտարարության հրապարակումը հավաստող փաստաթղթերը: Դիմելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորված անձն ստանում է լիցենզիայի կրկնօրինակը:
(5.1 կետը խմբ. 28.12.07 N 694-Ն)
5.2 Սույն կարգի 2.1 կետի բ), գ) և ե) ենթակետերով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձի վերակազմակերպման կամ նրա անվանման (անվան), կամ գտնվելու վայրի (բնակության վայրի) փոփոխման դեպքում վերջինս պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում լիցենզիայի վերաձևակերպման համար Հայտ ներկայացնել Հանձնաժողով՝ կցելով նշված տեղեկությունները հավաստող փաստաթղթերը:
(5.2 կետը խմբ. 28.12.07 N 694-Ն)
5.2.1 Սույն կարգի 2.1 կետի ա) ենթակետով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվող լիցենզավորված անձի վերակազմակերպման կամ նրա անվանման (անվան), կամ գտնվելու վայրի (բնակության վայրի) փոփոխման դեպքում վերջինս պարտավոր է այդ փոփոխությունները իրավական ուժ ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում, ինչպես նաև հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տարածական զարգացում նախաձեռնելու դեպքում, լիցենզիայի վերաձևակերպման համար Հայտ ներկայացնել Հանձնաժողով` կցելով վերաձևակերպման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը: Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տարածական զարգացում է հանդիսանում լիցենզիայում նշված վայրից դուրս որևէ այլ վայրում գործող ցանցային ենթակառուցվածքների ընդլայնումն այնպես, որ նոր ստեղծվող ենթակառուցվածքները ֆիզիկական և տրամաբանական առումով կապակցված լինեն գործող ցանցային ենթակառուցվածքներին:
(5.2.1 կետը լրաց. 25.11.09 N 735-Ն)
5.3 Սույն կարգի 2.1 կետի բ), գ) և ե) ենթակետերով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման համար վերջինս պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել Հայտ՝ նշելով իր կողմից նախկինում ստացած լիցենզիայի վավերապայմանները, ինչպես նաև գրավոր հայտարարություն նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին: Իրավաբանական անձինք հայտին կից ներկայացնում են նաև իրավաբանական անձը գրանցող պետական լիազորված մարմնի տեղեկանքը՝ իրավաբանական անձի կանոնադրությունում կատարված փոփոխությունների մասին: Եթե իրավաբանական անձի կանոնադրությունում կատարվել են փոփոխություններ, ապա ներկայացվում են նաև այդ փոփոխությունները:
(5.3 կետը խմբ. 28.12.07 N 694-Ն)
5.4 Հանձնաժողովը սույն կարգի 5.2, 5.2.1 և 5.3 կետերում նշված Հայտի ստուգման բացասական արդյունքի մասին գրավոր տեղեկացնում է լիցենզավորված անձին՝ Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է այն ուսումնասիրելու գործընթացը, իսկ բացասական արդյունքի դեպքում՝ Հայտը պահպանվում է Հանձնաժողովում:
(5.4 կետը խմբ. 28.12.07 N 694-Ն, լրաց. 25.11.09 N 735-Ն)
5.5 Սույն կարգի 5.2, 5.2.1 և 5.3 կետերում նշված Հայտերը բավարարվում են Հանձնաժողովի կողմից ոչ ուշ, քան սույն կարգի 5.4 կետով նախատեսված Հայտի ուսումնասիրման գործընթացն սկսելու օրվանից եռօրյա ժամկետում:
(5.5 կետը խմբ. 28.12.07 N 694-Ն, լրաց. 25.11.09 N 735-Ն)
(5-րդ գլուխը խմբ. 28.12.07 N 694-Ն)
6. Վեճեր
6.1 Սույն կարգի կիրառման հետ առնչվող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հավելված N 1 |
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ տալ լիցենզիա էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում
________________________________________________________________
(աշխարհագրական տարածքը, մարզը, բնակավայրը,
________________________________________________________________
լիցենզավորվող գործունեության տեսակը, լիցենզիայի գործողության հայցվող ժամկետը)
գործունեությամբ զբաղվելու համար:
Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Սույն դիմումին կցվում են՝
1. _______________________________________________________________
(փաստաթղթերի անվանումը) (օրինակների և էջերի քանակը)
2. _______________________________________________________________
3. _______________________________________________________________
4. _______________________________________________________________
5. _______________________________________________________________
6. _______________________________________________________________
7. _______________________________________________________________
8. _______________________________________________________________
9. _______________________________________________________________
10. ______________________________________________________________
________________________________________________________________
(լիցենզավորվող անձի անվանումը, գործունեության վայրը (բնակության վայրը), հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը,
________________________________________________________________
բանկային տվյալները)
Կ.Տ.
__________________________ |
|
___________________________ |
(ղեկավարի անունը, ազգանունը) |
|
(ղեկավարի ստորագրությունը) |
|
|
|
|
|
«___»_____________200__թ. |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
Ներկայացվող փաստաթղթի |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ | |||||
Հանրային էլեկտրոնային |
Ձայնային ծառայություն-ների |
Շարժական կապի ծառայու-թյունների մատուցում |
(6-րդ սյունակը հանվել է 24.08.07 N 342-Ն) |
Տվյալների | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Գործարար ծրագիր |
* |
||||
2 |
Կապի ոլորտում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման լիցենզիա ունեցող անձանց կողմից մշակված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նախագիծ |
* |
||||
3 |
Հայտատուի հիմնադիր փաստաթղթերը |
* |
* |
* |
* | |
4 |
Գործունեության իրականացման նախագիծը, որը պետք է ներառի ծառայության նկարագիրը |
* |
* |
|||
5 |
Հայտատուի ընդհանուր բնույթի ֆինանսական հաշվետվությունները (առկայության դեպքում նաև վերջին տարվա ընթացքում կատարված աուդիտորական եզրակացության և այլ մարմինների կողմից կատարված ստուգման ակտերի պատճենները) |
* |
||||
6 |
Տեղեկատվություն վարկերի կամ այլ փոխառությունների մասին |
* |
||||
7 |
Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ |
* |
* |
* |
* | |
8 |
Հարկ վճարողի հաշվառման կամ սոցիալական քարտի համարը |
* |
* |
* |
* |
(Հավելվածը փոփ. 24.08.07 N 342-Ն)
|
Հավելված N 3 |
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
200__ թ. __________ «___»-ի N _____որոշում
Լիցենզավորված գործունեության տեսակը՝ ___________________________________
_______________________________________________________________
Լիցենզիայի գրանցման ամսաթիվը «___»_____________200__ թ.
Լիցենզիայի գրանցման համարը N _________
Ստացված էջերի քանակը՝ ________________
Տրված է՝ ______________________________________________________________
(լիցենզավորված անձի անվանումը/անունը, ազգանունը,
_____________________________________________________________________
գործունեության վայրը (բնակության վայրը), հեռախոսը, հեռատիպը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը)
_____________________________________________________________________
(լիցենզիա ստացողի անունը, ազգանունը, անձնագրի կամ այն փոխարինող փաստաթղթի սերիան և համարը,
_____________________________________________________________________
ում կողմից և երբ է տրված)
Լիցենզիան ստացվել է՝
«____»________________200__ թ.
___________________________________________
(լիցենզիա ստացողի ստորագրությունը)
Հավելված N 4 |
___________________________________________
Ընկերության անվանումը (ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
Տեղեկատվություն վարկերի կամ այլ փոխառությունների մասին
N |
Վարկի կամ այլ փոխառության նպատակը |
Վարկի կամ այլ փոխառության աղբյուրը (ֆինանսական կազմակերպության անվանումը) |
Վարկի կամ այլ փոխառության ծավալը |
Վարկի կամ այլ փոխառության |
Վարկի կամ այլ փոխառության տարեկան տոկոսադրույքը (%) |
Կարճաժամկետ վարկեր | |||||
ԸՆԴԱՄԵՆԸ | |||||
Երկարաժամկետ վարկեր | |||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
«___» __________200__թ. |
________________________________ (ղեկավարի անունը, ազգանունը, |
_________________________________ ստորագրությունը) | |
Կ.Տ |
Հավելված N 5 |
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ (ՑԱՆՑԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ) ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ
(փաստաթղթի կազմը և բովանդակությունը)
Շահագործվող ցանցի տեսակը
1. Ներածություն
1.1 Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) նպատակը և սպասվող տնտեսական, սոցիալական և առևտրային արդյունքը:
1.2 Շահագործվող ցանցի ընդհանուր բնութագիրը և տեխնիկատնտեսական ամփոփ ցուցանիշները:
1.3 Տեղեկություններ շինհավաքակցման ծառայությունների շուկայի, հիմնական սարքավորումներ արտադրողների (առաքողների) և դրանց արժեքների մասին:
2. Շուկայի ուսումնասիրություն
2.1 Ծառայության իրացման հնարավորությունները:
3. Հիմնական տեխնոլոգիական և տնտեսական լուծումներ
3.1 Ծառայության տեխնոլոգիայի և հիմնական տեխնոլոգիական սարքավորումների ընտրության տեխնիկական և տնտեսական հիմնավորումը:
4. Ցանցի շահագործման տարածքը
4.1 Ցանցի տեղակայման հիմնավորումը:
5. Հիմնական շինարարական լուծումներ
5.1 Ցանցի շինությունների և կառույցների հիմնական բնութագրերը:
5.2 Ցանց շահագործման ժամանակացույցը՝ ըստ փուլերի:
6. Շրջակա միջավայրի վրա ցանցի ազդեցության գնահատումը
6.1 Ցանցերի շահագործման հնարավոր ազդեցությունը քաղաքաշինական, այլ արդյունաբերական և շրջակա միջավայրի ենթակառուցվածքների վրա:
6.2 Ազդեցության դեպքում` ներկայացնել համապատասխան մարմինների կամ լիազորված մարմինների կողմից կատարված գնահատման արդյունքները:
7. Ներդրումների արդյունավետությունը
7.1 Ցանցի ստեղծման կամ զարգացման աշխատանքների արժեքը բացված տեսքով։
7.2 Ֆինանսավորման հնարավոր աղբյուրները և ֆինանսավորման պայմանները (հավելված N 4)։
7.3 Ծառայության կամ ծառայությունների ինքնարժեքի հաշվարկը։
7.4 Գործունեության հիմնական ցուցանիշների հնարավոր փոփոխությունը հաշվարկային ժամանակաշրջանում։
7.5 Ներդրումների ռիսկի գնահատականը։
7.6 Ցանցի ստեղծման կամ զարգացման և շահագործման ժամկետները։
7.7 Անհրաժեշտ այլ տեղեկատվություն։
Սույն փաստաթղթին կցվում են ցանցի շահագործման գործարար ծրագրի մշակման հիմքում դրված հիմնավորող փաստաթղթերը։
_________________________________________ (ընկերության անվանումը (ֆիզիկական անձի անունը, ազգանունը) |
______________________ |
______________________ ստորագրությունը) | |
| |
|
(Հավելվածը փոփ. 24.08.07 N 342-Ն)