ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2012 թվականի N 512-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1076-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 522-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1076-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին» բառերը փոխարինել «նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետի պարտականությունները կատարող Արմեն Ղևոնդյանին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 13 Երևան |
|