ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2011 թվականի N 1266-Ա
Ա. ԹՈՒԹՈՒՆՋՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Արմենուհի Թութունջյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Ա. Թութունջյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. դեկտեմբերի 27-ի N 1266-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՐՄԵՆՈՒՀԻ ԹՈՒԹՈՒՆՋՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Հ. Պողոսյան | - | ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
| Պ. Սաֆարյան | - | ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
| Հ. Բեգլարյան | - | ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
| Հ. Դարբինյան | - | ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
| Ա. Սամուելյան | - | ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
| Վ. Վարդանյան | - | Երևանի քաղաքապետի տեղակալ |
| Ս. Աֆյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
| Կ. Հովհաննիսյան | - | «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
| Դ. Ղազարյան | - | «Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
| Ե. Վարդանյան | - | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (համաձայնությամբ) |
| Գ. Մանասյան | - | «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
| Ա. Քոչարյան | - | Ա. Թութունջյանի թոռը (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |