ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2009 թվականի N 1173-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության կողմից Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի 1-ին կիսամյակի կատարման նկատմամբ հսկողության արդյունքները, որի համաձայն վերականգնվել է 3,600,500.0 հազ. դրամ, որից` 1,830,891.0 հազ. դրամը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության աշխատողներին, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի 1-ին կիսամյակի կատարման նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու համար, պարգևատրելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 30,000.0 հազ. դրամ` Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|