040.1222.15.12.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2001 թվականի N 1222
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երևանի պետական համալսարան» պետական ձեռնարկությունը վերակազմավորել Երևանի պետական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 13.10.05 N 1894-Ն)
21. «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.
2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.
3) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.
4) գիտահետազոտական և գիտաարտադրական աշխատանքներ.
5) խորհրդատվական, փորձագիտական ծառայություններ.
6) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.
7) կրթական և ուսումնական վճարովի դասընթացների կազմակերպում.
8) միջազգային ուսումնական և գիտատեխնիկական համագործակցության կազմակերպում.
9) ուսանողների և համալսարանի անձնակազմի հանրային սննդի կազմակերպում.
10) աշխատակիցների և ուսանողների հանգստի կազմակերպում.
11) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում:
(21 կետը լրաց. 13.10.05 N 1894-Ն)
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Երևանի պետական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի ցանկը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի պետական համալսարանի օրինադրությունը հաստատելու մասին» N 26 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 15-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ
(Կանոնադրությունը լրաց. 09.06.05 N 888-Ն, ուժը կորցրել է 13.10.05 N 1894-Ն)