ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2009 թվականի N 1158-Ա
ՊԱՐՏՔ ՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը «Մագիա» փակ բաժնետիրական ընկերության, «Ունիվերսամ Ավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Էջմիածնի հաց» բաց բաժնետիրական ընկերության, «Արմինե Ա.Կ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Հայկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Ուրարտու ԱՄ» բաց բաժնետիրական ընկերության, «Ավանգարդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Առաջնեկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված ապրանքների, մատուցված ծառայությունների դիմաց առաջացած պարտքերը՝ համապատասխանաբար 402480 դրամ, 335440 դրամ, 2730475 դրամ, 905045 դրամ, 50000 դրամ, 285762 դրամ, 5993094 դրամ և 4661300 դրամ, ընդամենը` 15363596 դրամ գումարի չափով, մարել «Հայաստանի Հարապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 02 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Ռազմական կարիքների բավարարում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|