ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 2009 թվականի N 64-Ա
Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԵՎ Ա. ԵՍԱՅԱՆԻ` ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 50-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Եսայանի՝ 2009 թվականի հունվարի 28-ից մինչև փետրվարի 1-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 4 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|