Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
14 փետրվարի 2013 թվականի N 6
8. 2013 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՌԻՍԿԵՐԻ ԶՍՊՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ 2013 թվականին ընտանեկան նպաստի համակարգում ռիսկերի զսպման գործողությունների ժամանակացույցին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 19 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թ. փետրվարի 14-ի նիստի N 6 արձանագրային որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
2013 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՌԻՍԿԵՐԻ ԶՍՊՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարողը |
Կատարման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
1. ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակների, պետական նպաստների, դրամական օգնությունների և այլ վճարումների նշանակման և վճարման գործառույթները մեկ պետական մարմնի վերապահումը, պետական նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերի հստակեցում, սահմանելով դիմումների միասնական ընդունարանով ներկայացնելու կարգը, ինքնաշխատ եղանակով տվյալների ստացման հնարավորությունը` բացառելով նպաստառուի և մասնագետի անմիջական շփումը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ապրիլի |
2. «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Պետական նպաստների, որպես սոցիալական ծառայության առանձին տեսակ, հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նաև «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով: Ինտեգրված սոցիալական ծառայությունների, այդ թվում պետական նպաստների, տրամադրման ընթացակարգերի հստակեցում` համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնների ստեղծման (այդ թվում միասնական ընդունարաններ), դրանց գործունեության, լիազորությունների իրավական հենքի առկայություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
հունիսի |
3. «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Ընտանիքների անապահովության գնահատման` սոցիալական խմբերի ճանաչման, եկամուտի (աշխատավարձ, թե գյուղատնտեսական եկամուտներ) հաշվարկման մեխանիզմների, պետական նպաստների նշանակման և վճարման կարգերի, համակարգում հաշվառված անձանց մասին ՀՀ նախարարություններից, գերատեսչություններից և կազմակերպություններից ստացվող տեղեկատվության, դրա ներկայացման ձևի, պարբերականության վերանայման արդյունքում տեղեկատվական հոսքերի կառավարման արդյունավետության բարձրացմամբ ավելի հավաստի տվյալների ստացում` առանց դիմողից փաստաթղթեր ներկայացնելու պահանջի |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և համապատասխան նախարարություններ, գերատեսչություններ և կազմակերպություններ |
հունիսի |
4. ընտանիքների անապահովության գնահատման համակարգի և ՀՀ ԿԱ ոստիկանության ԱՎՎ տվյալների համադրելիության մակարդակի բարձրացում` հանրային ծառայության համարանիշի կիրառմամբ |
ընտանեկան նպաստների համակարգի հասցեականության, ընտանիքի կազմի որոշման և տեղեկատվության ստացման արդյունավետության բարձրացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և ՀՀ ԿԱ ոստիկանություն |
հունիսի |
5. ընտանիքների անապահովության գնահատման համակարգի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի օտարման գործարքներով սեփականության իրավունք ձեռք բերողների, հողի սեփականատերերի, հողը վարձակալողների մասին տվյալների համադրելիության մակարդակի բարձրացում` հանրային ծառայության համարանիշի կիրառմամբ |
ընտանեկան նպաստների համակարգի հասցեականության` գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի և դրանց մակերեսի, դրանց կադաստրային զուտ եկամուտի չափի մասին տվյալների որակի և ստացման արդյունավետության բարելավում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
հունիսի |
6. Յուրաքանչյուր տարվա հունվար ամսին համայնքում անասնահամաճարակային միջոցառումներ իրականացնող անասնաբույժի կամ համայնքի անասնաբուժական ծառայություն իրականացնող անձի հետ համապատասխան պայմանագրերի կնքում և նրանց նյութատեխնիկական բազայի բարելավման մասին առաջարկության ներկայացում ՀՀ կառավարություն |
ընտանեկան նպաստների նշանակման բնականոն ընթացքի ապահովում և անասնապահությունից ստացվող եկամուտի մասին տվյալների որակի և ստացման արդյունավետության բարձրացում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
փետրվարի |
7. տեղեկատվության ինքնաշխատ փոխանակության (պետական նպաստների, կենսաթոշակային ապահովության, զբաղվածության, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, բնակչության պետական ռեգիստրի, անշարժ գույքի կադաստրի և այլ (ըստ պատրաստվածության |
տեղեկատվության համադրելիության բարձրացում` հանրային ծառայության համարանիշի կիրառմամբ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
8. Ուսումնասիրությունների անցկացում ռիսկային համարվող համայնքներում և վարչական շրջաններում |
ընտանեկան նպաստի նշանակման և վճարման գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացում |
ՀՀ ֆինանսների և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններ |
հուլիս - դեկտեմբեր |
