ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2008 թվականի N 1452-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 28.2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետի 9-րդ ենթակետում «12-րդ կետին» բառերը փոխարինել «12-րդ և 14-րդ կետերին» բառերով.
2) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «12-րդ կետով» բառերը փոխարինել «12-րդ և 14-րդ կետերով» բառերով, իսկ «1,550,000.0» թիվը` «1,700,000.0» թվով։
2. Համաձայնել Երևանի վարչական տարածքում տեղաբաշխված՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցումից Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում (ՀՎՀՀ՝ 900018211020) կուտակված միջոցների մնացորդից 104,990.4 հազ. դրամի չափով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացմանը, որից՝
1) 47,500.0 հազ. դրամը` Երևանի Չարենցի փողոցում տրոլեյբուսի հպակային ցանցի նոր հատվածի (Հերացու փողոցից Չարենցի և Սայաթ-Նովայի փողոցներով մինչև Խանջյան փողոցն ընկած հատված) կառուցման աշխատանքների իրականացման համար.
2) 11,318.7 հազ. դրամը՝ Երևանի Մյասնիկյան պողոտայի երթևեկության կազմակերպման աշխատանքների իրականացման համար.
3) 24,922.7 հազ. դրամը՝ Երևանի Աբովյան 25 և Թումանյան 25 ու 34 հասցեներում գտնվող 3 շենքի ճակատային մասերի մաքրման (ֆասադների վերանորոգման) աշխատանքների իրականացման համար.
4) 4,413.3 հազ. դրամը՝ Երևան քաղաքում 15-մետրանոց 10 դրոշի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար.
5) 16,835.7 հազ. դրամը՝ Երևանի N 162 միջնակարգ դպրոցի խաղադաշտի և հարակից տարածքի ցանկապատման աշխատանքների իրականացման համար։
3. Վ. Սարոյանի հուշարձանի տեղադրման աշխատանքներն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանին 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 21,822.1 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով)։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. դեկտեմբերի 11 Երևան
Տ. Սարգսյան