103.0040.09.03.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
ք. Երևան |
09.03.99 N 40 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 5-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի 1999թ. մարտի 8-ի N 6 որոշումը.
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկում ի լրումն մտցվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը (կցվում է):
2. Առևտրի կարգավորման վարչությանը (Գ. Հարությունյան)`
2.1. Հաստատված ցանկը ներկայացնել համաձայնեցման ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ հարկային տեսչություն, ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:
2.2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Մ. Ձավարյանին:
Նախարար |
Հ. Գևորգյան |
Հաստատված է |
Համաձայնեցված է` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 25 մարտի 1999 թ. |
Համաձայնեցված է` ՀՀ հարկային տեսչություն 23 մարտի 1999 թ. |
Համաձայնեցված է` ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն 30 մարտի 1999 թ. |
Համաձայնեցված է` ՀՀ կենտրոնական բանկ 26 մարտի 1999 թ. |
Համաձայնեցված է` ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն 24 մարտի 1999 թ. |
Ց Ա Ն Կ
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների հաստատման մասին թիվ 525 հրամանով հաստատված ցանկը լրացնել նոր 37 և 38 տողերով հետևյալ բովանդակությամբ`
հ/հ | ՀԴՄ-ի մոդելների անվանումը | Խումբը | Առևտուր | Սպասար- կումներ |
Նավթա- մթերքի վաճառք |
Հյուրանոցներ և հանրային սննդի ձեռնար- կություններ |
37 | ШТРИХ-M850Ф | Պասիվ | + | |||
38 | AMC 100Ф | Ինքնավար | + | + |
Ցանկի 22, 24 և 25 տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
հ/հ | ՀԴՄ-ի մոդելների անվանումը | Խումբը | Առևտուր | Սպասար- կումներ |
Նավթա- մթերքի վաճառք |
Հյուրանոցներ և հանրային սննդի ձեռնար- կություններ |
22 | SAMSUNGER-4615RF | Ինքնավար | + | + | ||
24 | ЭЛАН-2000Ф | Ինքնավար | + | + | + | + |
25 | ЭЛАН-МИНИФ | Ինքնավար | + | + | + | + |
(գրառումն ուժը կորցրել է 21.05.99 N 98)
(ցանկը փոփ. 21.05.99 N 98)
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2 ապրիլի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 0599045