ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 1992 թվականի N 405
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության և Անկախ պետությունների համագործակցության միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության միջև կնքված Հայաստանի Հանրապետության իրավասությանը քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինները, հաստատությունները և զորամասերը հանձնելու մասին համաձայնագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության շտաբի զինծառայողների ծառայությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության «Զինապարտության մասին» օրենքին համապատասխան` նրանց վրա տարածելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար սահմանված իրավունքները, արտոնությունները և առավելությունները:
2. (կետն ուժը կորցրել է 11.01.00 N 4)
3. (կետն ուժը կորցրել է 11.01.00 N 4)
4. Սահմանամերձ շրջանների բնակչության հուսալի պաշտպանությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության շտաբի անձնակազմի թվաքանակի հաշվին ստեղծել տարածքաշրջանային (ռեգիոնալ) շտաբներ` Երևանի, Արարատյան (քաղ. Հոկտեմբերյան), Զանգեզուրի (քաղ. Գորիս), Լոռու (քաղ. Վանաձոր), հյուսիս-արևելյան (քաղ. Իջևան), նախալեռնային (քաղ. Հրազդան), Շիրակի (քաղ. Գյումրի) և Սևանի (քաղ. Կամո):
(փոփ. 12.10.93 թիվ 517 որոշում)
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության շտաբին` մեկամսյա ժամկետում քաղաքացիական պաշտպանության շտաբի կանոնադրության նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչություն` հաստատման:
6. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնել քաղաքացիական պաշտպանության մեքենայացված գումարտակի ստեղծման և Հայաստանի Հանրապետության կառավարության կառավարման պահեստային կետի կանոնադրության մասին:
7. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել քաղաքացիական պաշտպանության տարածքաշրջանային (ռեգիոնալ) շտաբների տեղավորման և զինծառայողներին բնակարանների հատկացման հարցերը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |