ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 2008 թվականի N 16-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարան» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության «Հրազդանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող և Աննա Գրիգորյանին վարձակալությամբ տրված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սպանդարյան 47 հասցեի շենքից 43,08 քառ. մետր մակերեսով գույքով (այսուհետ` գույք) և շենքի զբաղեցրած հողամասի նկատմամբ գույքի մակերեսին համապատասխան ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
1) «Հրազդանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել «Հրազդանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2) Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:
3) Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել դրա վարձակալ Աննա Գրիգորյանին (անձնագիր` AB0384242, տրված` 012-ի կողմից, 1997 թվականի օգոստոսի 6-ին) (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Հրազդան, Մյասնիկյանի 11, բն.16) (այսուհետ` գնորդ):
4) Սահմանել`
ա. գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի հոկտեմբերի 1-ին գնահատված արժեքը` 1100 հազ. դրամ,
բ. ուղղակի վաճառքով օտարման ենթակա գույքի գինը` 1100 հազ. դրամ,
գ. որ գնորդին է անցնում նաև գույքի զբաղեցրած հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
դ. որ գնորդը պարտավոր է ընդհանուր բաժնային սեփականության հողամասի իր բաժնի կադաստրային արժեքը վճարել Հրազդանի քաղաքային համայնքի համապատասխան հաշվին:
5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի և հողամասի իր բաժնի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
ա. առուվաճառքի պայմանագրի կնքումից հետո 2 տարվա ընթացքում կատարել 2,0 մլն դրամի չափով ներդրում` յուրաքանչյուր տարի 1,0 մլն դրամ,
բ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 45696 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով:
6) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի իր բաժնի կադաստրային արժեքը` «Հրազդանի քաղաքային համայնքի սեփականությունը համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. հունվարի 14 Երևան |