ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 1999 թվականի N 335
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 30 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի N 227 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» տողում «368» թիվը փոխարինել «382,5» թվով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի և համակարգի կառուցվածքները հաստատելու մասին» N 30 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի N 227 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը լրացնել «Գանձապետական պահառուի բաժին» տողով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |