«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2005 թվականի N 1617-Ն
«Հ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՈՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ, ԱԳՐՈՔԻՄԻԱՅԻ ԵՎ ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ «ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևանի Ծովակալ Իսակովի N 24 հասցեում գտնվող եռահարկ` 2088 քառ. մետր ընդհանուր և 544 քառ. մետր նկուղային մակերես ունեցող երկրորդ լաբորատոր մասնաշենքը սահմանված կարգով հետ վերցնել և ամրացնել`
ա) «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մասնաշենքի երկրորդ և երրորդ հարկաբաժինները և առաջին հարկի շքամուտքի կեսը` 1485 քառ. մետր ընդհանուր մակերեսով, ինչպես նաև նկուղից տարածք` 306 քառ. մետր մակերեսով,
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին` մասնաշենքի առաջին հարկը` 603 քառ. մետր ընդհանուր մակերեսով, ինչպես նաև նկուղից տարածք` 238 քառ. մետր մակերեսով:
2. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:
3. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
4. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվող լաբորատորիայի մասնաշենքում գտնվող սարքավորումների ապամոնտաժման և գույքի տեղափոխման, հողագիտական թանգարանի նմուշների և պահոցների փոխադրման, նոր թանգարանի հիմնադրման և փոխադրված սարքավորումների տեղակայման աշխատանքների կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 25000,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
Սահմանել, որ նախատեսված աշխատանքների գնումները կիրականացվեն մեկ անձից գնում կատարելու ձևով` 70-օրյա ժամկետում գնման պահանջի օրը համարելով սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը։
5. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքի և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և շենքի ու դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասի գույքային իրավունքների պետական գրանցումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |