ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 1999 թվականի N 766
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 4-ի N 5 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածում`
ա) «28. ՀՀ տրանսպորտի նախարարություն 72 3 ––» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«28. ՀՀ տրանսպորտի նախարարություն 70 3 ––».
բ) «57. Երևանի քաղաքապետարան 246 2 ––» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«57. Երևանի քաղաքապետարան 248 2 ––»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |