ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 1995 թվականի N 249
քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԱՊԱԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՈՈՐԴԻՆԱՑՆՈՂ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1994 թվականի մարտի 17-ին կնքված Հայկական ատոմային էլեկտրակայանի ապակոնսերվացման և արդյունաբերական շահագործման վերսկսման համաձայնագրի պայմանների իրականացման նպատակով`
1. Հաստատել Հայկական ատոմային էլեկտրակայանի ապակոնսերվացման և արդյունաբերական շահագործման վերսկսման աշխատանքները կոորդինացնող միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը (կցվում է):
2. Թույլատրել միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի ղեկավարին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների և պետական կառավարման հանրապետական մարմինների հետ, փոփոխություններ կատարել հանձնաժողովի կազմում` տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
3. Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անդամների գործուղման ծախսերը կատարել համապատասխան գործուղող Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման հանրապետական մարմինների հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԱՊԱԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՈՈՐԴԻՆԱՑՆՈՂ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
Գ. Հ. Մարտիրոսյան | - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար (նախագահ) |
Ս. Հ. Ազատյան | - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ՀԱԷԿ-ի տնօրեն |
Է. Խ. Աճեմյան | - ՀՀ վարչապետի օգնական |
Ֆ. Հ. Առաքելյան | - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայէներգո-սեյսմանախագիծ» ինստիտուտի տնօրեն |
Ս. Կ. Ասլանյան | - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ |
Ա. Լ. Ավագյան | - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայատոմէներգո» վարչության պետ |
Վ. Ա. Ավանեսյան | - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Ս. Հ. Ավետիսյան | - Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարար |
Ս. Ս. Բադալյան | - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարար |
Գ. Գ. Գրիգորյան | - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ |
Է. Հ. Զուլոյան | - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ս. Ա. Կարապետյան | - Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Ռ. Հ. Հարությունյան | - Հայաստանի Հանրապետության կապի նախարարի տեղակալ |
Վ. Վ. Հարությունյան | - Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ |
Ա. Լ. Մարգարյան | - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Մ. Մարտիրոսյան | - «Հայպետատոմհսկողություն» վարչության պետ |
Ա. Ե. Մկրտչյան | - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ |
Վ. Ն. Մովսեսյան | - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ |
Ա. Ս. Շահնազարյան | - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարի առաջին տեղակալ |
Վ. Գ. Շիրխանյան | - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ |
Վ. Գ. Պետրոսյան | - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայատոմ» ինստիտուտի տնօրենի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար) |