Գլխավոր տեղեկություն
Номер
N 365-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.04.2006-10.04.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.04.12/22(477) Հոդ.442
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.03.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.03.2006
Дата вступления в силу
22.04.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.06.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2006 թվականի N 365-Ն

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գործազրկության նպաստի վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 29
Երևան

 


 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 23-ի N 365-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) զբաղվածության տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) կողմից նպաստառու գործազուրկներին «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով երաշխավորվող գործազրկության նպաստի վճարման հետ կապված հարաբերությունները:

2. Գործազրկության նպաստը տրվում է Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցներից և նախատեսվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերում:

3. Գործազրկության նպաստի վճարումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից:

4. Ոչ լրիվ ամսվա համար գործազրկության նպաստի չափը որոշվում է գործազրկության նպաստի ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա օրացուցային օրերի թվի վրա և բազմապատկելով այն օրերի թվով (հաշվարկի մեջ ներառվում են շաբաթ և կիրակի օրերը), որոնց համար գործազուրկն ունի գործազրկության նպաստ ստանալու իրավունք:


II. ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

5. Տարածքային կենտրոնն աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտի հիման վրա կազմում է տվյալ ամսվա և նախորդ ժամանակահատվածի համար չստացված գործազրկության նպաստ ստացողի, ինչպես նաև «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածում նշված անձին վճարվող գործազրկության նպաստի վճարման ցուցակը (այսուհետ` վճարման ցուցակ) (ձև N 1)` 2 օրինակից և մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը ներկայացնում է կազմակերպության մասնաճյուղին:

6. Տարածքային կենտրոնը տվյալ ամսվա և նախորդ ժամանակահատվածի համար չստացված գործազրկության նպաստի վճարման և կազմակերպության կողմից գործազրկության նպաստի վճարման ծառայությունների (այսուհետ` ծառայություն) համար անհրաժեշտ գումարի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը (ձև N 2)` կից գրությամբ, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը ներկայացնում է գործակալության պետին:

7. Գործակալությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված ֆինանսավորման հայտ-պահանջագրերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ) է ներկայացնում գործազրկության նպաստի և ծառայության դիմաց վճարվող գումարի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը (ձև N 3):

8. Հիմնադրամը գործակալությունից գործազրկության նպաստի վճարման համար անհրաժեշտ գումարի ֆինանսավորման հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին է փոխանցում գործազրկության նպաստի և ծառայության դիմաց վճարվող գումարը:

9. Գործազրկության նպաստի և ծառայության դիմաց վճարման ենթակա բանկային հաշվին փոխանցված գումարը 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության հաշվարկային հաշվին է փոխանցվում` համաձայն տարածքային կենտրոնների կողմից ներկայացված ֆինանսավորման հայտ-պահանջագրերի:

10. Կազմակեպությունը սույն կարգի 9-րդ կետում նշված գումարն ստանալու օրվանից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում իր մասնաճյուղերի միջոցով կատարում է գործազրկության նպաստի վճարում` վճարման ցուցակում ընդգրկված`

ա) նպաստառու գործազուրկին` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.

բ) նպաստառու գործազուրկի փոխարեն այլ անձին` նպաստառու գործազուրկի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի և լիազորագիր ներկայացնողի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.

գ) նպաստ ստանալու իրավունք ունեցած և մահացած նպաստառու գործազուրկի փոխարեն նրա ընտանիքի չափահաս անդամին կամ մահացածի կնոջը (ամուսնուն), ծնողներից որևէ մեկին կամ անչափահաս երեխաների օրինական ներկայացուցչին, խնամակալին կամ հոգաբարձուին` նրանց անձնագրի և նպաստառու գործազուրկի մահվան վկայականի հիման վրա:

11. Կազմակերպության մասնաճյուղը սույն կարգի 10-րդ կետում նշված ժամկետները լրանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի լիազոր ներկայացուցչի հետ միասին կազմում է գործազրկության նպաստի վճարման մասին փոխադարձ հաշվետվության ակտ:

12. Կազմակերպության մասնաճյուղը յուրաքանչյուր ամսվա վճարման ցուցակի մեկ օրինակը` գործազրկության նպաստ վճարելու մասին նշումներով, և վճարման մասին փոխադարձ հաշվետվության ակտը` այն կազմելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է տարածքային կենտրոն:

13. Կազմակերպությունը գործազրկության նպաստի վճարման համար նախատեսված ժամկետները լրանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում մասնաճյուղերում առկա մնացորդ գումարները փոխանցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին, իսկ չվճարված գործազրկության նպաստի մնացորդ գումարների վերաբերյալ, ըստ տարածքային կենտրոնների, տեղեկատվություն է ներկայացնում գործակալություն:

14. Կազմակերպության կողմից փոխանցված գործազրկության նպաստի մնացորդ գումարը 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է հիմնադրամի հաշվին:

15. Տարածքային կենտրոնը սույն կարգի 12-րդ կետում նշված վճարման ցուցակի հիման վրա աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտում կատարում է նշում գործազուրկի կողմից գործազրկության նպաստ ստանալու կամ չստանալու մասին:


III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամիս գործակալության պետին է ներկայացնում գործազրկության նպաստի վճարման և ծախսված ֆինանսական միջոցների չափի վերաբերյալ հաշվետվություն:

17. Գործակալությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված հաշվետվությունները և յուրաքանչյուր եռամսյակ գործազրկության նպաստի ֆինանսավորման և փաստացի կատարված վճարումների մասին ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու հիմնադրամ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

___________________________ գործազրկության նպաստի վճարման

(զբաղվածության տարածքային կենտրոն)

 

NN
ը/կ

Ազգանունը,
անունը

Անձնագրի
սերիան,
համարը

Սոցիա-
լական քարտի
համարը

Հաշվառ-
ման քարտի
համարը

Չվճարված կամ չստացված անցած ժամանակահատվածի համար

Ընթացիկ
ամսվա
գումարը

Ընդա-
մենը`
գումար

Ստորա-
գրու-
թյունը

Ծանոթա-
գրություն

ամիսը
(ամիս-
ները)

տարե-
թիվը

գու-
մարի
չափը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ              

 

Տնօրեն

__________________

_______________

 

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Կատարող

__________________

_______________

 

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

 

_____ __________________ 200  թ.

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ - Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
 
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

_____ __________________ 200  թ.

 

NN
ը/կ

Ծախսերի անվանումը

Գործազրկության նպաստը

ստացողների թիվը

գումարը

1.

Ֆինանսավորվել է նախորդ ամսվա ընթացքում, ընդամենը
այդ թվում`

   

 

նպաստ    

 

ծառայության վճար (--- %)    

2.

Վճարվել է նախորդ ամսվա ընթացքում, ընդամենը
այդ թվում`
   

 

նպաստ    

 

ծառայության վճար (--- %)    

3.

Հետ վերադարձված գումարը (մնացորդ գումարը)    

4.

Պահանջվում է ընթացիկ ամսվա համար` ընդամենը
այդ թվում`
   

 

տվյալ ամսվա համար    

 

նախորդ ժամանակահատվածի համար    

 

ծառայության վճար (--- %)    

 

Տնօրեն

__________________

_______________

 

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Կատարող

__________________

_______________

 

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

 

_____ __________________ 200  թ.

 

Ձև N 3

 

Հ Ա Յ Տ - Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

_____ __________________ 200  թ.

 

NN
ը/կ

Ծախսերի անվանումը

Գործազրկության նպաստը

ստացողների թիվը

գումարը

1.

Ֆինանսավորվել է նախորդ ամսվա ընթացքում, ընդամենը
այդ թվում`
   
  նպաստ    
  ծառայության վճար (--- %)    

2.

Վճարվել է նախորդ ամսվա ընթացքում, ընդամենը
այդ թվում`
   
  նպաստ    
  ծառայության վճար (--- %)    

3.

Հետ վերադարձված գումարը (մնացորդ գումարը)    

4.

Պահանջվում է ընթացիկ ամսվա համար` ընդամենը
այդ թվում`
   
   տվյալ ամսվա համար    
  նախորդ ժամանակահատվածի համար    
  ծառայության վճար (--- %)    

 

Գործակալության պետ

__________________

_______________

 

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Կատարող

__________________

_______________

 

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

 

_____ __________________ 200  թ.

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան