Գլխավոր տեղեկություն
Номер
N 126-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.07.2004-25.11.2004)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.07.01/15(163) Հոդ.194
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
19.05.2004
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
26.05.2004
Дата вступления в силу
11.07.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հունիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004156


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 մայիսի 2004 թ.

N 126-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԵԼԻՔ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2004-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկվելիք հուշադրամների թեմաների ցանկը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2004-2005 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները` համաձայն հավելված 2-ի (կցվում է):

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել հուշադրամների ուրվագծերի ընտրության և հուշադրամների հատման ու մատակարարման մրցութային պայմանները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2004 թ. մայիսի 26
Երևան

 

 

 

Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2004 թվականի մայիսի 19-ի
թիվ 126-Ն որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԵԼԻՔ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿ

 

1. Անվանի անհատներ, հայտնի դեմքեր

 

1.1 Մշակույթի, արվեստի և գիտության գործիչներ

1.2 Քաղաքական, պետական, հասարակական և եկեղեցական գործիչներ

 

2. Պատմություն

 

2.1 Հայոց պատմություն

2.2 Հայ մշակույթի պատմություն

 

3. Հայկական մշակույթ և արվեստ

 

3.1 Կերպարվեստ, քանդակագործություն

3.2 Թատրոն, կինո

3.3 Գրականություն

3.4 Երաժշտություն

 

4. Գիտություն և տեխնիկա

 

5. Ճարտարապետություն

 

5.1 Եկեղեցական ճարտարապետություն

5.2 Քաղաքացիական կառույցներ և հուշարձաններ

 

6. Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ

 

7. Բնաշխարհ

 

7.1 Հանքանյութեր

7.2 Տեսարժան վայրեր

 

8. Սպորտ

 

 

Հավելված 2

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2004 թվականի մայիսի 19-ի
թիվ 126-Ն որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2004-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

2004 թ.

 

1. Արշիլ Գորկու 100-ամյակ (ոսկի)

2. Գանձասար (արծաթ)

3. 2006 թ. ֆուտբոլի աշխարհի գավաթ (արծաթ)

4. Չնախատեսված թողարկում

 

ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Հուշադրամի անվանումը Անվա-
նական արժեքը
Մետաղը և հարգը Քաշը (գրամ) Տրամա-
գիծը (մմ)
Դրամաշուրթը Որակը Տպաքա-
նակը (հատ)
Արշիլ Գորկու
100-ամյակ
10.000 դրամ Ոսկի,
999օ
8,6 22,0 Ատամ-
նավոր
Պրուֆ 1000
Գանձասար 100 դրամ Արծաթ,
999օ
31,1 38,0 Ատամ-
նավոր
Պրուֆ 500
2006 թ. ֆուտբոլի աշխարհի գավաթ 100 դրամ Արծաթ,
925օ
28,28 38,61 Հարթ Պրուֆ Մինչև 50.000

 

2005 թ.

 

1. Մարտիրոս Սարյանի 125-ամյակ (ոսկի)

2. Անանիա Շիրակացու 1400-ամյակ (արծաթ)

3. Չնախատեսված թողարկում

 

ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Հուշադրամի անվանումը Անվանական արժեքը Մետաղը և հարգը Քաշը (գրամ) Տրամա- գիծը (մմ) Դրամա-
շուրթը
Որակը Տպաքա-
նակը (հատ)
Մարտիրոս Սարյանի
125- ամյակ
10.000 դրամ Ոսկի,
999օ
8,6 22,0 Ատամնավոր Պրուֆ 1000
Անանիա Շիրակացու
1400-ամյակ
100 դրամ Արծաթ,
925օ
31,1 40,0 Ատամնավոր Պրուֆ 500

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան