«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2005 թվականի N 1124-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1757-Ն ԵՎ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 116 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 հունիսի 1994 թ., ՀՕ-106) 6-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում այլ հանրապետություններից բռնադատվածներին հողամաս տրամադրելու մասին» N 1757-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 հունիսի 1994 թ., ՀՕ-106) 6-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում բնակարանային անհատական շինարարության համար սահմանված չափով հողատարածք տրամադրվում է`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքից բռնադատվածներին` իրենց նախկին բնակության վայրերում կամ վերջին 3 տարվա մշտական բնակության վայրում, բացի Երևան քաղաքից.
բ) այլ հանրապետություններից բռնադատվածներին` իրենց համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում` մարզպետի որոշմամբ սահմանված բնակավայրերում` տվյալ համայնքի ղեկավարի կողմից կամ վերջին 3 տարվա մշտական բնակության վայրում, բացի Երևան քաղաքից.
գ) վերջին 3 տարիներին Երևան քաղաքում մշտապես բնակվող և մինչև 2003 թվականի հունիսի 15-ը բնակարանային անհատական շինարարության համար սեփականության իրավունքով անհատույց հողամաս չստացած բռնադատվածներին` սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված բնակավայրերում տվյալ համայնքի ղեկավարի կողմից:
2. Այն դեպքում, երբ բռնադատվածը դատապարտված է եղել մահապատժի կամ մահացել է ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո, ապա սույն որոշման 1-ին կետով սահմանված արտոնություններից օգտվում են բռնադատվածի առաջին հերթի ժառանգները»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 2-ի «Բռնադատվածների համար օրենքով սահմանված իրավունքների և արտոնությունների իրականացման միջոցառումների մասին» N 116 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման`
5-րդ կետի «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
12-րդ կետից հանել «5-րդ կետի «ա» ենթակետով և» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|