ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 1995 թվականի N 335
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԱՌԱՆՁԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին`
ա) 1995 թվականի դեկտեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ընթացիկ և հիմնական նորոգման ու գույքի ձեռքբերման համար հատկացումները` այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումը դադարեցնելու կապակցությամբ.
բ) թույլ չտալ 1995 թվականի բյուջեով նախատեսված նորմատիվային ծախսերի գծով գերածախսեր` հաշվի առնելով, որ դրանք չեն վերականգնվելու ընթացիկ տարվա բյուջետային հատկացումների հաշվին.
գ) 1995 թվականի բյուջեի եկամուտների թերակատարման պատճառով 1995 թվականի դեկտեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին պետական պատվերով նախատեսված շինարարական աշխատանքները.
դ) մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել ենթակա սոցիալ-մշակութային հիմնարկներին 10 ամսվա դրությամբ հատկացված բյուջետային միջոցների և նշված հիմնարկների կողմից դրանց հաշվին կատարված փաստացի ծախսերի վերաբերյալ տեղեկանք` ըստ բյուջետային դասակարգման հատվածների, պարագրաֆների և ծախսային հոդվածների.
ե) հաշվի առնելով, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի կանգնողական ռեժիմի ապահովմանն ուղղված ֆինանսական հատկացումները գերազանցել են պլանավորված մակարդակը, ինչպես նաև այն, որ 1995 թվականի նոյեմբերից գործարկվել են ՀԱԷԿ-ի էներգետիկ հզորությունները, դադարեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ՀԱԷԿ-ի կանգնողական ռեժիմի ապահովմանն ուղղված հատկացումները.
զ) նկատի ունենալով, որ 1995 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի և 1995 թվականի հանրապետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար կատարված փաստացի հատկացումները գերազանցել են պլանային մակարդակը, 1995 թվականի դեկտեմբերից դադարեցնել ֆինանսավորումը նշված ֆոնդից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐյան |