041.0323.25.04.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2001 թվականի N 323
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության խորհրդի անդամների թիվը` 10 մարդ:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 14-ի N 455 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«44. ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն 44 4 - »:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 300 որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Վարչության պետի աշխատակազմ
Արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչություն
Ճգնաժամային կառավարման կենտրոն
Կադրերի և կազմակերպչական բաժին
Միջազգային համագործակցության բաժին
Ֆինանսատնտեսագիտական բաժին
Հասարակական կապերի և լրատվության բաժին
Առաջին բաժին
Ընդհանուր բաժին