ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2000 թվականի N 623
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՒ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 81-րդ տողով.
«81. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալություն 41 2 -»:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
- գործակալության պետ 400000
- գործակալության պետի տեղակալ 350000
- վարչության պետ 280000
- բաժնի վարիչ 220000
- գլխավոր մասնագետ 180000
- առաջատար մասնագետ 120000
- 1-ին կարգի մասնագետ 90000
- 2-րդ կարգի մասնագետ 60000»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության կենտրոնական ապարատի
Գործակալության աշխատակազմ
Գնումների կազմակերպման վարչություն
Իրավաբանական վարչություն