Գլխավոր տեղեկություն
Номер
N 310-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.04.2005-01.01.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.04.13/22(394) Հոդ.428
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.03.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.03.2005
Дата вступления в силу
14.04.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2012

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 29 մարտի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 մարտի 2005 թվականի N 310-Ն

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Հաստատել համայնքային ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
  

 Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 24
Երևան


           


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
 մարտի 3-ի N 310-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ


1. Բոլոր տեսակի փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ


2. Ոչ փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ, որոնք ընթանում են հաճախակի սրացումներով, արտահայտված նևրոտիկ և անձի խանգարումներով


3. Մտավոր զարգացման խանգարումներ


4. Թմրամոլություն, թունամոլություն (այդ թվում` ալկոհոլիզմ)` անձի դեգրադացիայի երևույթներով


5. Թոքերի տուբերկուլյոզ (ակտիվ շրջանում)



Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

   

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.12.2011, N 1801-Ն 01.01.2012, N 310-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան