ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ԵԴ/0572/04/18 2024 թ. | ||||||
Սնանկության գործ թիվ ԵԴ/0572/04/18 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎՃՌԱԲԵԿ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Է. Սեդրակյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ | ||
Վ ․ ՔՈՉԱՐՅԱՆ |
2024 թվականի նոյեմբերի 25-ին
քննության առնելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) կողմից ներկայացված վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին դիմումը,
Պ Ա Ր Զ Ե Ց
ՀՀ սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 23.12.2020 թվականի որոշմամբ Արմեն Քեշիշյանի դիմումը՝ պահանջի չափը հաստատելու և գրավադրված գույքի արտադատական կարգով իրացնելը թույլատրելու մասին, բավարարվել է, իսկ Աշոտ Խանգելդյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Սարգսյանի միջնորդությունը՝ Արմեն Քեշիշյանի կողմից ներկայացված՝ ապահովված իրավունքի առարկայի իրացման մասին դիմումի քննությունը կասեցնելու մասին, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 16.03.2021 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.12.2020 թվականի՝ «Պահանջի չափը հաստատելու և գրավի առարկայի արտադատական կարգով իրացում թույլատրելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11․08․2021 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 16․03․2021 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
15․10․2024 թվականին Բանկը դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին:
Քննության առնելով վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին Բանկի դիմումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո մինչև բողոքի քննության ավարտի մասին հայտարարելը վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձի կողմից վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում վճռաբեկ վարույթը կարճելու մասին։ Մինչև դատական նիստը վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում նույն մասում նշված որոշումը Վճռաբեկ դատարանը կայացնում է առանց դատական նիստ հրավիրելու:
Տվյալ դեպքում Բանկը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո, բայց մինչև բողոքի քննության ավարտի մասին հայտարարելը, դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ վարույթը ենթակա է կարճման։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ վարույթը կարճելու մասին Վճռաբեկ դատարանի որոշմամբ վճռաբեկ վարույթի հետ կապված դատական ծախսերը դրվում են վճռաբեկ բողոքից հրաժարված անձի վրա, բացառությամբ նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի:
Նկատի ունենալով այն, որ բողոքարկվող դատական ակտը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ հանդիսանում է միջանկյալ դատական ակտ, որի դեպքում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված բողոքներով պետական տուրք չի գանձվում, ուստի Վճռաբեկ դատարանը պետական տուրքի մասով դատական ծախսերի բաշխման հարցը համարում է լուծված։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական այլ ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պայմաններում այդ ծախսերի հարցը ևս պետք է համարել լուծված։
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ ու 399-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Կարճել թիվ ԵԴ/0572/04/18 սնանկության գործով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16․03․2021 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կապակցությամբ հարուցված վճռաբեկ վարույթը:
2․ Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. հակոբյան Զեկուցող Է. Սեդրակյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2025 թվական:
