Գլխավոր տեղեկություն
Номер
N 1238-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.09.2002-16.07.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2007.01.12/3(527) Հոդ.896
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.08.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.08.2002
Дата вступления в силу
12.09.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.07.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 օգոստոսի 2002 թվականի N 1238-Ն

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի հինգերորդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի և ռազմամթերքի տեսակների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 20
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 8-ի N 1238-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔ

 

NN
ը/կ

Տեսակը

Գնդակի թռիչքի հեռավորությունը, որի ընթացքում պահպանվում է նրա խոցելիության ուժը

Ծանոթագրություն

1.

Ատրճանակ

500 մ

Սպառազինության մեջ կարող են ընդունվել նաև տեխնիկական բնութագրի համաձայն խոցելիության ուժը չգերազանցող հայրենական և արտասահմանյան արտադրության մարտական զենքի նոր տեսակներ: Չեն կարող օգտագործվել զրահահար, հրկիզող, պայթուցիկ կամ լուսածիր գործողության գնդակներով փամփուշտներ:

2.

Ռեվոլվեր

350 մ

3.

Ատրճանակ-գնդացիր

350 մ

4.

Ինքնաձիգ

1500 մ

5.

Նշանառու հրացան

3800 մ

6.

Գնդացիր

3800 մ

7.

Նռնականետ

 

8.

Սառը շեղբավոր զենք (ինքնաձիգի սվիններ և այլ դանակներ)

 

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔ

 

NN
ը/կ

Տեսակը

Գնդակի թռիչքի հեռավորությունը, որի ընթացքում պահպանվում է նրա խոցելիության ուժը

Ծանոթագրություն

1.

Ատրճանակ և ռեվոլվեր

300 մ

Սպառազինության մեջ կարող են ընդունվել նաև տեխնիկական բնութագրի համաձայն խոցելիության ուժը չգերազանցող հայրենական և արտասահմանյան արտադրության ծառայողական զենքի նոր տեսակներ: Չեն կարող օգտագործվել զրահահար, հրկիզող, պայթուցիկ կամ լուսածիր գործողության գնդակներով փամփուշտներ:

2.

Երկար ողորկափող հրացան

 

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԵՆՔ

 

NN
ը/կ

Տեսակը

Գնդակի թռիչքի հեռավորությունը, որի ընթացքում պահպանվում է նրա խոցելիության ուժը

Ծանոթագրություն

1.

Սպորտային ատրճանակ
և ռեվոլվեր

300 մ

Սպառազինության մեջ կարող են ընդունվել նաև տեխնիկական բնութագրի համաձայն խոցելիության ուժը չգերազանցող հայրենական և արտասահմանյան արտադրության քաղաքացիական  զենքի նոր տեսակներ: Չեն կարող օգտագործվել զրահահար, հրկիզող, պայթուցիկ կամ լուսածիր գործողության գնդակներով փամփուշտներ:

2.

Սպորտային հրացան

300 մ

3.

Երկար ակոսափող
հրացան

 3800 մ

4.

Ազդանշանային զենք

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան