ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել օրենքի 3 հոդվածով սահմանված հարկման օբյեկտ չհանդիսացող գույքի կազմի և գույքի գնահատման կարգի հաստատմանը հաջորդող եռամսյակի սկզբից:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն օրենքի ընդունումից հետո.
ա) երկամսյա ժամկետում`
- սահմանել ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հարկման օբյեկտ չհանդիսացող գույքի կազմը,
- հաստատել գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգը,
- հաստատել սույն օրենքի 3 հոդվածի «բ» կետով սահմանված նորմերը` չհարկվող անասնագլխաքանակի համար,
- առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների բնակավայրերում գույքահարկի արտոնություններ սահմանելու վերաբերյալ.
բ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին և առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ` Հայաստանի Հանրապետության օրենքներում սույն օրենքից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
գ) վեցամսյա ժամկետում`
- ապահովել ինքնակամ կառուցած շինությունները հաշվառելու, դրանք որպես սեփականություն գրանցելու հետ կապված հարցերի լուծումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան,
- իրականացնել գույքահարկով հարկման ենթակա շինությունների սահմանված կարգով գնահատման աշխատանքների կազմակերպումն ու ավարտումը:
3. Սույն օրենքի կիրարկման պահից ՀՀ տարածքում դադարեցնել`
ա) Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար վճարի գանձումը.
բ) ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1981 թվականի հունվարի 26-ի հ. 3819 հրամանագրով հաստատված «Տեղական հարկերի մասին» կանոնադրության գործողությունը:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|