ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵ
«11» մարտի 2024 թվականի |
N 90-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԾՄԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջով՝
Հրամայում եմ`
1. Սահմանել՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, այլ կազմակերպությունների կողմից տարածական տվյալների ստեղծման, մշակման, օգտագործման կամ տարածման մշտադիտարկում իրականացնելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանում օգտագործվող հասկացությունները կիրառվում են այն իմաստներով, որոնք սահմանված են «Տարածական տվյալների մասին» օրենքով:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
11.03.2024 |
Ս. Թովմասյան |
Հավելված Կադաստրի կոմիտեի ղեկավարի2024 թվականի մարտի 11-ի N 90-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԾՄԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
1․ Սույն կարգով կարգավորվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, այլ կազմակերպությունների կողմից տարածական տվյալների ստեղծման, մշակման, օգտագործման կամ տարածման մշտադիտարկում իրականացնելու հետ կապված հարաբերությունները։
2․ Մշտադիտարկման նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ տարածական տվյալներ ստեղծողների, մշակողների, օգտագործողների, տարածողների, ինչպես նաև տարածական տվյալների վերաբերյալ տեղեկատվական բանկի ստեղծումը:
3․ Մշտադիտարկումը իր մեջ ներառում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, այլ կազմակերպությունների կողմից տարածական տվյալների ստեղծման, մշակման, օգտագործման կամ տարածման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, ուսումնասիրության, վերլուծության, ամփոփման, հաշվետվությունների կազմման գործառույթները։
4․ Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, այլ կազմակերպությունների կողմից տարածական տվյալների ստեղծման, մշակման, օգտագործման կամ տարածման մշտադիտարկում իրականացնում է Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը։
5․ Մշտադիտարկումը իր մեջ ներառում է․
1) Տարածական տվյալներ ստեղծող, մշակող, օգտագործող կամ տարածող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, այլ կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում։
2) Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, այլ կազմակերպությունների կողմից ստեղծվող, մշակվող, օգտագործվող կամ տարածվող տարածական տվյալների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում։
3) Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, այլ կազմակերպությունների կողմից տարածական տվյալների ստեղծման, մշակման, օգտագործման կամ տարածման վերաբերյալ տեղեկատվության վերլուծություն։
4) Ազգային գեոպորտալի հարմարավետության գնահատում։
5) Տարածական տվյալների ստեղծման, մշակման, օգտագործման, տարածման ընթացակարգերին համապատասխանության ուսումնասիրություն։
6) Տարեկան կտրվածքով հարցումների իրականացում՝ ուղղված տարածական տվյալներ ստեղծող, մշակող, օգտագործող և տարածող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ընթացակարգերը, առաջացող կարիքները բավարարելու և օգտագործելիությունը բարձրացնելու, ինչպես նաև տարածական տվյալների ստեղծմանը, մշակմանը և տարածմանը նոր թափ հաղորդելու նպատակով:
7) «Հետադարձ կապի» միջոցով ստացված տեղեկատվության ուսումնասիրություն, վերլուծություն, առաջացած խնդիրների հնարավոր լուծումների տարբերակների մշակում:
8) Տարածական տվյալների ստեղծման, մշակման, օգտագործման և տարածման վերաբերյալ պաշտոնական նամակագրության միջոցով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված հաշվետվությունների, ինչպես նաև այդ ընթացքում առաջացած հնարավոր խնդիրների ուսումնասիրություն։
9) Ազգային գեոպորտալից օգտվողների քանակի, ներբեռնումների և վերբեռնումների վերաբերյալ վիճակագրական ցուցանիշների ուսումնասիրություն, վերլուծություն, անհրաժեշտության դեպքում՝ առաջարկությունների ներկայացում:
6․ Մշտադիտարկման արդյունքում ձևավորված բոլոր հաշվետվությունները և վերլուծությունները ներկայացվում են Կադաստրի կոմիտեի ղեկավարին կից ստեղծված ինտեգրված կադաստրի ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի խորհրդակցական մարմնին (աշխատանքային խումբ):
7․ Ըստ անհրաժեշտության ստեղծվում են ուսուցողական տեսադասեր, անցկացվում են դասընթացներ՝ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի հնարավորությունների և ազգային գեոպորտալից օգտվելու վերաբերյալ:
Կադաստրի կոմիտեի ղեկավար՝ 11.03.2024 |
Ս. Թովմասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2024 թվական: