ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 մայիս 2022 թ. |
N 31-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ««Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման ժամկետները և պայմանները» N 2-III-4.4-1 սանիտարական կանոններն ու նորմերը հաստատելու մասին» թիվ 961 հրամանը,
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ««Մեծածախ մթերային շուկաներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.4-1 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 845 հրամանը,
3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի փետրվարի 18-ի ««Կաթի և կաթնամթերքի արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2III.4.1-01-2003 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» թիվ 108 հրամանը,
4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի մայիսի 5-ի ««Հացի, հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-05-2003 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» թիվ 303 հրամանը,
5) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի մարտի 10-ի ««Խմելու հանքային ջրերի մշակմանը և շշալցմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-04-2003 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» թիվ 137 հրամանը,
6) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի մարտի 10-ի ««Պարենային խանութներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.3-03-2003 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» թիվ 138 հրամանը,
7) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի մայիսի 2-ի ««Հանրային սննդի կազմակերպություններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.2-01-2003 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» թիվ 302 հրամանը,
8) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի օգոստոսի 1-ի ««Պաղպաղակի արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-06-2003 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» թիվ 664-Ն հրամանը,
9) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի օգոստոսի 8-ի ««Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-02-2003 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» թիվ 682-Ն հրամանը,
10) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի հոկտեմբերի 9-ի ««Մսի և մսամթերքի արտադրության կազմակերպություններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-07-2003 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» թիվ 992-Ն հրամանը,
11) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի հոկտեմբերի 9-ի ««Ձկնամթերքի արտադրությանը և իրացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-06-2003 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» թիվ 995-Ն հրամանը,
12) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2004 թվականի հունիսի 1-ի ««Սննդամթերքի մանրածախ առևտրի կազմակերպություններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.3-04-2003 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» թիվ 581-Ն հրամանը,
13) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 24-ի ««Օծանելիքակոսմետիկական արտադրանքի արտադրությանը և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-8.2 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 1109-Ն հրամանը,
14) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 14-ի ««Մանուկների, դեռահասների և մեծահասակների հագուստին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III.4-7 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 1191-Ն հրամանը,
15) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 17-ի ««Գարեջրի արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-02-2006 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» թիվ 1312-Ն հրամանը,
16) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի մարտի 26-ի ««Մանկական խաղալիքների, խաղերի արտադրության և իրացման» սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 539-Ն հրամանը,
17) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի մարտի 12-ի ««Պեստիցիդներին և ագրոքիմիկատներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.005-14 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 08-Ն հրամանը,
18) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հուլիսի 1-ի ««Անհատական պաշտպանական միջոցներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.013-14 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 39-Ն հրամանը,
19) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հուլիսի 3-ի ««Մարդու մաշկի հետ շփվող արտադրատեսակների համար նյութերին (արտադրատեսակներին), հագուստին, կոշկեղենին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.011-14 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 41-Ն հրամանը,
20) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հուլիսի 3-ի ««Օդի նախապատրաստման, մաքրման և զտման համար սարքավորումներին ու նյութերին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.017-14 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 42-Ն հրամանը,
21) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հուլիսի 3-ի ««Ջրամաքրման և ջրապատրաստման համար օգտագործվող նյութերին, ռեագենտներին, սարքավորումներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.015-14 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 43-Ն հրամանը,
22) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հուլիսի 3-ի ««Պոլիմերային և պոլիմեր պարունակող շինարարական նյութերին ու կահույքին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.016-14 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 44-Ն հրամանը,
23) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հուլիսի 3-ի ««Օծանելիքային և կոսմետիկական արտադրանքին ու բերանի խոռոչի հիգիենայի միջոցներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» 2.1.7.012-14 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու և ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 1109-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 45-Ն հրամանը,
24) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հուլիսի 3-ի ««Անձնական հիգիենայի միջոցներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.009-14 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու և ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 16-ի N 1206-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 46-Ն հրամանը,
25) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հուլիսի 3-ի ««Մանկական տեսականու ապրանքների անվտանգությանը ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներ» N 2.1.7.010-14 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 14-ի N 1191-Ն, 2007 թվականի մարտի 26-ի N 539-Ն հրամաններում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 47-Ն հրամանը,
26) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հուլիսի 3-ի ««Բժշկական նշանակության արտադրատեսակներին և բժշկական տեխնիկային ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.014-14 կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 48-Ն հրամանը,
27) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հուլիսի 11-ի ««Երեխաների և դեռահասների համար նախատեսված տպագիր գրքերին և տպագրական արդյունաբերության այլ արտադրատեսակներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.007-14 սանիտարական կանոններ և նորմերը հաստատելու և ՀՀ առողջապահության նախարարի 2007 թվականի փետրվարի 6-ի N 195-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 50-Ն հրամանը,
28) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հուլիսի 18-ի ««Սիգարետներին և ծխախոտահումքին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.008-14 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 51-Ն հրամանը,
29) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 11-ի ««Կենցաղային քիմիայի ապրանքներին և լաքաներկերին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.018-14 սանիտարական կանոններ և նորմերը հաստատելու և ՀՀ առողջապահության նախարարի 2007 թվականի հունվարի 25-ի N 117-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 59-Ն հրամանը,
30) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 11-ի ««Իոնացնող, այդ թվում՝ գեներացնող, ճառագայթման աղբյուր համարվող արտադրանքին, արտադրատեսակներին, ինչպես նաև ռադիոակտիվ նյութեր պարունակող արտադրատեսակներին և ապրանքներին ներկայացվող պահանջներ» N 2.1.7.019-14 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 60-Ն հրամանը,
31) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի ««Արտադրական նշանակության քիմիական և նավթաքիմիական արտադրանքին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.021-14 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 62-Ն հրամանը,
32) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի ««Մեքենաշինության, գործիքաշինության և էլեկտրատեխնիկայի արտադրանքին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներ» N 2.2.7.020-14 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 63-Ն հրամանը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի ««Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերը հաստատելու մասին» թիվ 138 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»,
2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի ««Կենցաղային պայմաններում ժողովրդական սպառման ապրանքների կիրառման ժամանակ ֆիզիկական գործոնների թույլատրելի մակարդակների» N 2-III-11 (N001-96) միջպետական սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» թիվ 139 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»,
2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
3) Հրամանով հաստատված սանիտարական նորմերի և կանոնների 3.1-ին կետից հանել «, ինչպես նաև Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության մարմինների կողմից նորմատիվային փաստաթղթերի համաձայնեցման, ԼՍԱ հիգիենիկ գրանցման ու արտադրանքի համապատասխանության սերտիֆիկացման ժամանակ» բառերը:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի սեպտեմբերի 4-ի ««Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող» N 2-III-2.2.7 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 574 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»,
2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 29-ի ««Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» N 2-III-Ա2-2 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» թիվ 803 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»,
2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
3) Հրամանով հաստատված սանիտարական կանոնների և նորմերի 3.2.2.2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 29-ի ««Գեղեցկության սրահներին ներկայացվող» N 2-III-2.2.3 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 804 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»,
2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
3) Հրամանով հաստատված սանիտարական կանոնների 4.11-րդ կետի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի ««Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» թիվ 876 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի մարտի 24-ի ««Հանքային պարարտանյութերի արտադրման, պահպանման, փոխադրման և իրացման» սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 256-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»:
2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի ««Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» N 2.2-002-05 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 756-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»,
2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
3) Հրամանով հաստատված սանիտարական նորմերի և կանոնների՝
ա. 1.4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 13.8-րդ կետից հանել «պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության մարմինների համաձայնությամբ,» բառերը:
10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի ««Արտադրական սենքերի միկրոկլիմայի» ՍՆ N 2.2.4-001-05 սանիտարական նորմերը հաստատելու մասին» թիվ 842-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»,
2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
3) Հրամանով հաստատված սանիտարական նորմերի 1.4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
11. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի փետրվարի 16-ի «Աշխատանքային գոտու օդում և մթնոլորտային օդում հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» թիվ 163-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»:
12. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մարտի 13-ի ««Աշխատատեղերում էլեկտրաստատիկ դաշտի լարվածության հիգիենիկ նորմերը» ՀՆ N 2.2.4-005-06 հաստատելու մասին» թիվ 252-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»,
2) Հրամանով հաստատված հիգիենիկ նորմերի 1.4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
13. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի ապրիլի 10-ի ««Աշխատատեղերում արդյունաբերական հաճախականության (50 Հց) էլեկտրամագնիսական դաշտի հիգիենիկ նորմերը» ՀՆ N 2.2.4-006-06 հաստատելու մասին» թիվ 374-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»,
2) Հավելվածի 1.4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
14. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 11-ի ««Աշխատատեղերում ինֆրաձայնի հիգիենիկ նորմերը» ՀՆ N 2.2.4-008-06 հաստատելու մասին» թիվ 490-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»,
2) Հավելվածի 1.2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
15. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 12-ի ««Աշխատատեղերում ուլտրամանուշակագույն ճառագայթման հիգիենիկ նորմերը» ՀՆ N 2.2.4-007-06 հաստատելու մասին» թիվ 493-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»,
2) Հավելվածի 1.4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
16. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի ««Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) հիգիենիկ նորմերը» ՀՆ N 2.2.4-009-06 հաստատելու մասին» թիվ 533-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»,
2) Հավելվածի 1.2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
17. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի հունիսի 2-ի ««Աշխատատեղերում ուլտրաձայնի հիգիենիկ նորմերը» ՀՆ N 2.2.4-010-06 հաստատելու մասին» թիվ 614-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»,
2) հավելվածի 1.3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
18. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի ապրիլի 19-ի ««Մանկական կոշիկներին, դրանց պատրաստման համար օգտագործվող բնական և արհեստական հումքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III.4-8 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 732-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»,
2) Հավելված 1-ի 3.3-րդ և 4.3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
19. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Վտանգավոր քիմիական թափոնների գործածությանը և վտանգավոր քիմիական նյութերի պահպանմանը և փոխադրմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.1.7.001-09 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 20-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»,
2) հավելվածի 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
20. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 2-ի «Քիմիական մաքրման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների շահագործման, աշխատողների անվտանգության և առողջության պահպանման 2.2.5-014-09 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 22-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»:
21. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 24-ի ««Կազմակերպություններում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (համակարգիչների) անվտանգ շահագործման և օգտագործման» N 2.2.4-015-10 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 19-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»,
2) հավելվածի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
22. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի ««Կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները» N 2.2.5-004-10 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 27-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»,
2) հավելվածի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
23. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի ապրիլի 4-ի ««Հանրակրթական և նախնական մասնագիտական կրթության ուսումնական հրատարակություններին ներկայացվող» N 2-3.4.07-11 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»:
24. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի ««Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, անձնակազմի աշխատանքի պահպանմանը և անհատական հիգիենային, սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող պահանջներ» N 3.1.1.-024-2011 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու և առողջապահության նախարարի 2005 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 983-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 25-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»:
25. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի ««Աշխատանքային գոտու օդում դիմեթիլվինիլէթինիլկարբինոլի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի» ՀՆ N 2.2.5-005-12 հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» 01-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»,
2) հավելվածի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
26. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի փետրվարի 6-ի ««Ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրների արտադրության կազմակերպություններում աշխատողների առողջության պահպանման» ՍանԿևՆ N 2.6.3-005-12 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 04-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»:
27. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հուլիսի 31-ի ««Ախտաբանաանատոմիական բաժանմունքների, հյուսվածքաբանական լաբորատորիաների տեղակայմանը, կառուցվածքին, ներքին հարդարմանը, գույքի և սարքավորումների շահագործմանը, միկրոկլիմային, օդափոխանակությանը, ջրամատակարարմանը և ջրահեռացմանը, սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող պահանջներ» N 2-III-3.3.1.-026-12 սանիտարահամաճարակաբանական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 11-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»:
28. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 3-ի ««Սննդային թունավորումների համաճարակաբանական հսկողություն» N 2.3.7-01-2012 սանիտարահամաճարակաբանական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 14-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»,
2) հավելվածում՝
ա. 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն (այսուհետ` Տեսչություն)» բառերը փոխարինել «Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով,
բ. 7-րդ կետում «Տեսչություն» բառը փոխարինել «Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով,
գ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Նմուշառված նյութերը ուղարկվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության լաբորատորիա, վերջինիս բացակայության դեպքում` ուղեգրվում են Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լաբորատորիա՝ լրացնելով համապատասխան լաբորատոր ուղեգրման ձևաթուղթը` համաձայն հավելված 1-ի ձև 1-ի:»,
դ. 17-րդ կետում «Տեսչություն» բառը փոխարինել «Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով:
29. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի ««Կազմակերպություններում աշխատողների սանիտարակենցաղային սենքերի» N 2.2.8-003-12 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 15-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»:
30. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի ««Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-01-2013 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 42-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»:
31. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 6-ի ««Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-02-2014 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 32-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»:
32. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի ««Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» N 2.2.4-016-17 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի փետրվարի 11-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 12-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»:
33. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի ապրիլի 5-ի ««Ռեկրեացիոն նպատակով ջրօգտագործման վայրերում մակերևութային ջրային ռեսուրսների ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.1.5.001-18 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 09-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»,
2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
34. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2022 թվական: