ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 հուլիսի 2022 թ. ք. Երևան |
N 13-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ պարբերության և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Միջազգային. Հայաստան-Ռուսաստան համատեղ թողարկում թեմային նվիրված «ՍՈՒՐԲ ԿԱՏԱՐԻՆԵ ԵԿԵՂԵՑԻ, XVIII դ.. ЦЕРКОВЬ СВЯТОЙ ЕКАТЕРИНЫ, XVIII в.. Սանկտ Պետերբուրգ. Санкт-Петербург» և «ՍՈՒՐԲ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻ ԵԿԵՂԵՑԻ, XIX դ.. ЦЕРКОВЬ СВЯТОГО АРХАНГЕЛА МИХАИЛА, XIX в.. Գյումրի. Гюмри» 2 նամականիշի համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2) Գիտություն և տեխնիկա. Ստարմուս 6-րդ միջազգային փառատոնը Երևանում թեմային նվիրված «STARMUS VI. 50 YEARS ON MARS. STARMUS VI Armenia, International Festival. ՍԹԱՐՄՈՒՍ VI Հայաստան, Միջազգային փառատոն» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 3 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Միջազգային. Հայաստան-Ռուսաստան համատեղ թողարկում թեմային նվիրված «ՍՈՒՐԲ ԿԱՏԱՐԻՆԵ ԵԿԵՂԵՑԻ, XVIII դ.. ЦЕРКОВЬ СВЯТОЙ ЕКАТЕРИНЫ, XVIII В.. Սանկտ Պետերբուրգ. Санкт-Петербург», «ՍՈՒՐԲ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻ ԵԿԵՂԵՑԻ, XIX դ.. ЦЕРКОВЬ СВЯТОГО АРХАНГЕЛА МИХАИЛА, XIX в.. Գյումրի. Гюмри» 2 նամականիշը, անվանագինը` 500 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից` 30 000 հատ:
2) Գիտություն և տեխնիկա. Ստարմուս 6-րդ միջազգային փառատոնը Երևանում թեմային նվիրված «STARMUS VI. 50 YEARS ON MARS. STARMUS VI Armenia, International Festival. ՍԹԱՐՄՈՒՍ VI Հայաստան, Միջազգային փառատոն» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը` 500 դրամ, տպաքանակը` 10 000 հատ:
Ռ. ԽաչատրՅԱՆ |
Հավելված N 1 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2022 թ. հուլիսի 21-ի թիվ 13-Ն հրամանի |
Հավելված N 2 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2022 թ. հուլիսի 21-ի թիվ 13-Ն հրամանի |
Հավելված N 3 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2022 թ. հուլիսի 21-ի թիվ 13-Ն հրամանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|