ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
7 մայիսի 2010 թ. |
N 99-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու և արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին» N 37-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Հավելվածի 12-րդ կետի ե) ենթակետում «պատշաճ» բառը փոխարինել«օրենքով սահմանված կարգով» բառերով, իսկ «լիազորված անձի անձը» բառերը արտահայտությունը «լիազորված անձը» բառերով.
2) 19-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Առաջին անգամ անհամապատասխանություն հայտնաբերելիս գովազդատուն (գովազդակիրը) գրավոր զգուշացվում է ողջամիտ ժամկետում այն վերացնելու մասին: Սահմանված ժամկետում տեղ գտած թերությունները չշտկելու կամ 2-րդ անգամ անհամապատասխանություն թույլ տալու դեպքում` գովազդատուն (գովազդակիրը) պարտավորեցվում է իր միջոցներով ապամոնտաժել գովազդի միջոցը: Գովազդատուի (գովազդակրի) կողմից գովազդի միջոցը չապամոնտաժելու դեպքում՝ այն ապամոնտաժվում է համայնքի միջոցներով, իսկ կատարված ծախսերը փոխհատուցում է գովազդատուն (գովազդակիրը)».
3) 24-րդ կետում «սահմանված դրույքաչափի նոր վճարում» բառերը փոխարինել «վճարում համապատասխան դրույքաչափով» բառերով.
4) 25-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվություն ստացած անձը կարող է այդ թույլտվությունը փոխանցել այլ անձի՝ վարչական շրջանի ղեկավարի և Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության համաձայնությամբ։ Փոխանցումը կարող է տեղի ունենալ գովազդի տեղաբաշխման (տեղադրման) իրավունքը ձեռք բերելուց հետո 4 ամսից ոչ շուտ».
5) 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ.
«Գովազդատուն ունի իր գովազդի միջոցի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվության ժամկետի երկարաձգման նախապատվության իրավունք։ Այդ նպատակով գովազդատուն (գովազդակիրը) մեկ ամիս առաջ դիմում է համապատասխան վարչական շրջանի ղեկավարին»։
6) Հավելվածը լրացնել 46-րդ կետով.
«46. Նշված կանոններին չհամապատասխանող գովազդի միջոցները ենթակա են համապատասխանեցման սույն կանոններին՝ մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը։ Նշված ժամկետում գովազդի միջոցները կանոններին չհամապատասխանեցնելու դեպքում դրանք ենթակա են ապամոնտաժման՝ սահմանված կարգով»։
Երևանի քաղաքապետ
Գ. Բեգլարյան