«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 օգոստոսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60310291
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 հուլիսի 2010 թ. |
թիվ 20-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՓՈՍՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Փոստային և սուրհանդակային գործունեության մասին» Ձև թիվ 1-ՓՈՍՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Փոստային և սուրհանդակային գործունեության մասին» Ձև թիվ 1-ՓՈՍՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 20-Ն որոշման |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության ներկայացման ժամկետը |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն |
փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը |
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը |
Ով է ներկայացնում ______________________________ (անվանումը) Փաստացի գործունեության հիմնական տեսակը _________ ________________________________ Գտնվելու վայրը __________________________ _____________________________________ I I I I I (փոստային դասիչ) Մարզը ____________ Համայնքը ______________ Պետական ռեգիստրում գրանցման համարը I I I I I I I I I I I I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ «Հաստատված է» |
Չլրացնել ò | |
ՏԳՏԴ I I I I I I Մարզը I I I Համայնքը I I I I | |
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հունվար - ___________ 201___թ.
1. Փոստային և սուրհանդակային առաքումներ
(ամսական) |
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Չափի |
Հաշվետու ամիսը |
Աճողական թվերով | ||
ընթացիկ տարվա |
նախորդ տարվա |
հաշվետու տարվա սկզբից |
նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար | |||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
Առաքվել է փոստ, ընդամենը |
110 |
տոննա |
||||
այդ թվում` ներհանրապետական |
110.1 |
-”- |
||||
միջազգային |
110.2 |
-”- |
||||
որից` Անկախ պետությունների Համագործակցության երկրներ |
110.2.1 |
-”- |
||||
Եկամուտներ, ընդամենը (առանց ավելացված արժեքի հարկի) |
115 |
հազար |
||||
այդ թվում` փոստային գործունեության |
115.1 |
-”- |
||||
սուրհանդակային գործունեության |
115.2 |
-”- |
||||
Ծախսեր, ընդամենը |
120 |
-”- |
||||
այդ թվում` փոստային գործունեությունից |
120.1 |
-”- |
||||
սուրհանդակային գործունեությունից |
120.2 |
-”- |
||||
Այլ գործունեությունից ստացված եկամուտներ |
130 |
-”- |
||||
դրանցից` նշել |
130.1 |
-”- |
||||
130.2 |
-”- |
|||||
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող փոստային գործունեությամբ զբաղվող աշխատողների միջին ամսական թվաքանակը |
135 |
մարդ |
||||
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող սուրհանդակային գործունեությամբ զբաղվող աշխատողների միջին ամսական թվաքանակը |
140 |
-”- |
2. Փոստային և սուրհանդակային առաքումներ
(եռամսյակային) |
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Չափի |
Հաշվետու եռամսյակը |
Աճողական թվերով | ||
ընթացիկ տարվա |
նախորդ տարվա |
հաշվետու տարվա սկզբից |
նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար | |||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
Առաքվել են նամակներ և բացիկներ, ընդամենը |
210 |
հազար |
||||
այդ թվում` ներհանրապետական |
210.1 |
-”- |
||||
միջազգային |
210.2 |
-”- |
||||
որից` Անկախ Պետությունների |
210.2.1 |
-”- |
||||
Միջազգային մուտքային նամակներ և բացիկներ, ընդամենը |
215 |
-”- |
||||
որից` Անկախ Պետությունների |
215.1 |
-”- |
||||
Առաքվել են ծանրոցածրարներ (բանդեռոլներ), ընդամենը |
220 |
-”- |
||||
այդ թվում` ներհանրապետական |
220.1 |
-”- |
||||
միջազգային |
220.2 |
-”- |
||||
որից` Անկախ Պետությունների |
220.2.1 |
-”- |
||||
Միջազգային մուտքային ծանրոցածրարներ (բանդեռոլներ), ընդամենը |
225 |
-”- |
||||
որից` Անկախ Պետությունների |
225.1 |
-”- |
||||
Առաքվել են ծանրոցներ, ընդամենը |
230 |
-”- |
||||
այդ թվում` ներհանրապետական |
230.1 |
-”- |
||||
միջազգային |
230.2 |
-”- |
||||
որից` Անկախ Պետությունների |
230.2.1 |
-”- |
||||
Միջազգային մուտքային ծանրոցներ, ընդամենը |
235 |
-”- |
||||
որից` Անկախ Պետությունների |
235.1 |
-”- |
3. Փոստային և սուրհանդակային ցանցի կառուցվածքը և տեխնիկական միջոցները տարվա վերջի դրությամբ, միավոր
(տարեկան) |
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Ընդամենը |
այդ թվում` |
Ա |
Բ |
1 |
2 |
Փոստատներ (չհաշված մերձերկաթուղայինը) |
310 |
||
Մերձերկաթուղային փոստատներ |
315 |
||
Փոստային և սուրհանդակային կապի բաժանմունքներ |
320 |
||
որից` գյուղական բնակավայրերում |
320.1 |
||
Գործող փոստարկղեր |
325 |
X | |
որից` գյուղական բնակավայրերում |
325.1 |
X | |
Փոստ-դրամարկղային մեքենաներ |
330 |
X | |
Երեսպատման-դրոշմակման և դրոշմակող մեքենաներ |
335 |
X | |
Թերթերի և ամսագրերի կապոցների, ծանրոցների և ծանրոցածրարների տեսակավորման սարքավորումներ |
340 |
X | |
Նամակատեսակավորման կոմպլեկտներ |
345 |
X | |
Բոլոր տեսակի կոնվեյերներ և փոխադրիչներ |
350 |
X | |
Այլ տեխնիկական միջոցներ |
355 |
X | |
որից` գյուղական բնակավայրերում |
355.1 |
X | |
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող |
360 |
X | |
որից` գյուղական բնակավայրերում |
360.1 |
X | |
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող |
370 |
X | |
որից` գյուղական բնակավայրերում |
370.1 |
X |
Ղեկավար |
_________ |
_________ |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
_________ (Ազգանուն, անուն) |
_________ |
______________ |
« __ » _______201___թ. |
Էլեկտրոնային փոստ |
_____@_______ |
Հավելված 2 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 20-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ ԹԻՎ 1-ՓՈՍՏ (ԱՄՍԱԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՓՈՍՏ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են փոստային, սուրհանդակային գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու ամսվա, տարվա սկզբից աճողական կարգով, հաշվետու եռամսյակի, տարվա սկզբից աճողական կարգով և հաշվետու տարվա համար:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Փոստային և սուրհանդակային առաքումներ (ամսական) (բաժին 1), Փոստային և սուրհանդակային առաքումներ (եռամսյակային) (բաժին 2), Փոստային և սուրհանդակային ցանցի կառուցվածքը և տեխնիկական միջոցները տարվա վերջի դրությամբ (տարեկան) (բաժին 3):
Հաշվետվության 1-ին բաժինը ներկայացվում է ամիսը մեկ անգամ` հաշվետու ամսվա և աճողական կարգով` տարվա սկզբից, 2-րդ բաժինը՝ եռամսյակը մեկ անգամ` հաշվետու եռամսյակի և աճողական կարգով` տարվա սկզբից, իսկ 3-րդ բաժինը՝ տարին մեկ անգամ՝ հաշվետու տարվա համար:
6. 1-ին բաժնի 115 տողում արտացոլվում են եկամուտներն առանց ավելացված արժեքի հարկի: Ցուցանիշների հաշվառումն իրականացվում է սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա հաշվեգրման սկզբունքով:
7. 130 տողում լրացվում են այլ գործունեությունից ստացված եկամուտները, որոնք ներառում են Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի փոստային և սուրհանդակային ծառայություններից, որոնք պետք է արտացոլվեն 130.1 և 130.2 տողերում:
8. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:
9. 2-րդ բաժնում արտացոլվում են նամակների ու բացիկների, ծանրոցածրարների (բանդերոլների) և ծանրոցների (հասարակ, պատվիրված, լրացուցիչ վճարով, ծանուցումով, գնահատված) փոխադրման փաստացի ծավալները` առանձնացնելով նաև ներհանրապետական և միջազգային փոստային կապի օպերատորների հետ փոստային առաքանու փոխանակումները: Տվյալներն արտացոլվում են հազար հատերով՝ առանձնացված ըստ միջազգային մուտքային փոխադրումների:
10. 3-րդ բաժնում լրացվում են այն կազմակերպությունների քանակը, որոնց համար փոստային և սուրհանդակային ծառայությունը հանդիսանում է հիմնական գործունեություն (հաշվետվության ձևում նշված կազմակերպությունների և կառուցվածքային միավորումների անվանումներին համապատասխան)՝ դրանցից առանձնացնելով մասնաճյուղերը:
11. 325 տողում արտացոլվում է շահագործման մեջ գտնվող փոստարկղերի, ներառյալ շենքերի և շինությունների ներսում տեղադրված փոստարկղերի քանակը:
12. 330-355 տողերում արտացոլվում է շահագործման մեջ, ինչպես նաև վերանորոգման նպատակով պահեստում գտնվող տեխնիկական միջոցների քանակը՝ հիմնված գույքագրման և հաշվապահական հաշվառման փաստաթղթերի տվյալների վրա:
13. 360 և 370 տողերում լրացվում է համապատասխանաբար հաստիքային և ոչ հաստիքային փոստատարների և սուրհանդակների միջին տարեկան թվաքանակը: Ոչ լրիվ աշխատանքային շաբաթ կամ աշխատանքային օր աշխատող փոստատարների թվաքանակը հաշվի է առնվում որպես լրիվ միավոր, որի լրացման համար հիմք են հանդիսանում փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հաստիքային ցուցակները և աշխատանքային պայմանագրերը:
14. Փոստային կապը փոստային առաքանու, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունների ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը ապահովող կապի տեսակ է, որն իրենից ներկայացնում է տեխնիկական և տրանսպորտային միջոցների միասնական արտադրատեխնոլոգիական համալիր:
15. Փոստային առաքումը փոստային առաքանու (հասցեագրված նամակագրական թղթակցություն, փոստային ծանրոցներ ու փոստային բեռնարկղեր, համապատասխան փաթեթավորումով տպագիր հրատարակություններ) ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումն է հասցեատիրոջը:
16. Փոստային կապի ծառայությունները գործողություն կամ գործունեություն է փոստային առաքանու (բացառությամբ` հատուկ առաքանու) ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման և բաժանորդագրված պարբերականների առաքման գծով:
17. Սուրհանդակային կապի ծառայությունը փոստային կապի տեսակ է, որի դեպքում փոստային առաքանին առաքման ամբողջ ժամանակահատվածում` ուղարկողից մինչև հասցեատեր ուղեկցվում է միևնույն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատերի կողմից:
18. Հատուկ կապի ծառայությունը փոստային կապի տեսակ է, որն ապահովում է հատուկ առաքանիների (փոստային առաքանի, որը պարունակում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով պահպանվող գաղտնի տեղեկություններ և առարկաներ, թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր, ինչպես նաև դրանցից պատրաստված զարդեր, Հայաստանի Հանրապետության դրամական նիշեր, տարադրամ, որոնք ուղարկվում կամ ստացվում են իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից) ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը:
19. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12-ի, բաժանելով: