ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
14 հոկտեմբերի 2021 թ. |
N 3-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 246-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի դեկտեմբերի 18-ի «Քաղաքացիական ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների թռիչքային անվտանգության պահանջները սահմանելու մասին» N 246-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի նախաբանում՝
ա. «7-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետով» բառերով.
բ. «և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը հանել.
2) Հրամանի հավելվածի՝
ա. 1-ին կետը «տեխնիկական» բառից հետո լրացնել «, ինչպես նաև աերոդրոմի տարրերի» բառերով.
բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Անվտանգության եզրագոտի - արհեստական ծածկույթով աերոդրոմի տարրերին կից հատված, որն ապահովում է արհեստական և գրունտային ծածկույթների համակցումը:».
գ. լրացնել նոր 3.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3.1. Աերոդրոմի տարրեր - վազքուղի, ղեկուղի, կառամատույց, օդանավի կայանատեղ, վազքուղու արգելակման և անվտանգության վերջնագոտիներ:».
դ. 4-7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Թռիչքային գոտի (թռիչքագոտի) - աերոդրոմի որոշակի հատված, որը բաղկացած է վազքուղուց և արգելակման վերջնագոտուց, եթե այդպիսինը կա, և նախատեսված է վազքուղու սահմաններից օդանավի դուրս գալու դեպքում վերջինիս վնասումները նվազեցնելու, ինչպես նաև թռիչք-վայրէջքի ժամանակ թռիչքագոտու վրայով թռչող օդանավերի անվտանգությունն ապահովելու համար:
5. Աշխատանքային հրապարակ - աերոդրոմի հատվածը, որը նախատեսված է օդանավի վերասլացքի, վայրէջքի ու գետնավարման համար և ընդգրկում է մանևրման հրապարակն ու կառամատույցը (կառամատույցները):
6. Կառամատույց - ցամաքային աերոդրոմի որոշակի տարածք, որը նախատեսված է օդանավերի տեղակայման համար` ուղևորներին նստեցնելու և իջեցնելու, փոստի բեռնման և բեռնաթափման, լցավորման, կայանման, տեխնիկական սպասարկման նպատակներով:
7. Ղեկուղի (ՂՈՒ) - որոշակի ուղի ցամաքային աերոդրոմում, որը սահմանված է օդանավի գետնավարման նպատակով և նախատեսված է աերոդրոմի մի հատվածը մյուսին միացնելու համար:».
ե. 9-10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Վազքուղի (ՎՈՒ) - օդանավի վերասլացքի և վայրէջքի համար նախապատրաստված ցամաքային աերոդրոմի որոշակի ուղղանկյուն հատված:
«10. Օդանավի կայանատեղ - կառամատույցի որոշակի հատված, որը նախատեսված է օդանավերի կայանման համար:».
զ. լրացնել նոր 10.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«10.1. Մանևրման հրապարակ՝ օդանավի վերասլացքի, վայրէջքի և գետնավարման համար օգտագործվող աերոդրոմի հատվածը` բացառությամբ կառամատույցների:».
է. 19-րդ կետի 1-ին պարբերությունում «թռիչքադաշտի շահագործման-սպասարկման» բառերը փոխարինել «դրանց շահագործողական վիճակի պահպանմանն ուղղված» բառերով.
ը. 19-րդ կետի 3-րդ պարբերությունում «Թռիչքադաշտում» բառը փոխարինել «Աշխատանքային հրապարակով» բառերով.
թ. լրացնել նոր 21.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«21.1. Հատուկ տրանսպորտային միջոցները պետք է համալրված լինեն շարժական խոչընդոտի մականշումով համաձայն N 14 Հավելվածի պահանջների:».
ժ. 24-րդ կետի «ռադիոկապի,» բառը հանել.
ժա. 30-րդ կետի «զ» ենթակետից հանել «: Տվյալ տիպի հատուկ տրանսպորտային միջոցն արտադրողի սահմանած տեխնիկական շահագործման հրահանգով նախատեսված դեպքերում ապահովում են նաև հողակցում» բառերը.
ժբ. 30-րդ կետը լրացնել նոր «ը1» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ը1) արտադրողի կողմից սահմանած տեխնիկական շահագործման հրահանգով նախատեսված դեպքերում ապահովում են դրանց հողակցումը,».
ժգ. 32-րդ կետում «Աշտարակի կարգավարական կետի» բառերը փոխարինել «աերոդրոմային կարգավարական կետի (այսուհետ՝ Աշտարակի)» բառերով.
ժդ. 33-րդ, 34-րդ, 35-րդ 36-րդ, 37-րդ, 44-րդ և 46-րդ կետերի «կարգավարական կետի» բառերը հանել.
ժե. 35-րդ կետի «թռիչքադաշտն ազատելու համար օգտագործում է հետևյալ ազդանշանները» բառը փոխարինել «թռիչքագոտին ազատելու համար իրականացնում է» բառով.
ժզ. 38-րդ կետում նշված «նպատակով, թռիչքադաշտում աշխատող» բառերը փոխարինել «համար» բառով.
ժէ. 38-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
ժը. 39-րդ կետի 2-րդ նախադասություն հանել.
ժթ. 41-րդ կետի «Թռիչքադաշտում» բառը փոխարինել «Աշխատանքային հրապարակում» բառերով.
ի. 43-րդ կետի «Թռիչքադաշտում» բառը փոխարինել «Մանևրման հրապարակում» բառերով.
իա. 48-րդ կետի «զ» ենթակետը «այբուբենին,» բառից և կետադրական նշանից հետո լրացնել «եթե նրանք հանդիսանում են աերոդրոմի շահագործողական վիճակի պահպանման նպատակով օգտագործվող հատուկ տրանսպորտային միջոցների վարորդներ,» բառերով.
իբ. 53-րդ կետի «հատուկ տրանսպորտային միջոցներ շահագործող» բառերը փոխարինել «համապատասխան» բառով.
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տ. Ռևազյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հոկտեմբերի 2021 թվական: