ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 մայիսի 2020 թ. ք. Երևան |
N 03-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1064-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Միջազգային. Նապոլեոն Բոնապարտ թեմային նվիրված «1769-1821. ՆԱՊՈԼԵՈՆ ԲՈՆԱՊԱՐՏ. NAPOLEON BONAPARTE. Napoleon Bonaparte's abdication, Museum of Literature and Art after Yeghishe Charents, Yerevan. Նապոլեոն Բոնապարտի հրաժարականը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Երևան» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 1 հավելվածի:
2) Միջազգային. Եվրոպա 2020. Հնագույն փոստային երթուղիներ թեմային նվիրված «Հնագույն փոստային երթուղիներ. Ancient postal routes» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:
3) Միջազգային. Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «ԺԱՆՍԵՄ / JANSEM. 1920-2013. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՄԵՐՋՅԱՆ / HOVHANNES SEMERDJIAN. «ԻՆՔՆԱՆԿԱՐ», 2001թ.. “SELF-PORTRAIT”» և «ԺԱՆՍԵՄ / JANSEM. 1920-2013. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՄԵՐՋՅԱՆ / HOVHANNES SEMERDJIAN. «ՏՂԱՄԱՐԴ, ԿԻՆ ԵՎ ԵՐԵԽԱ», 2001թ.. “MAN, WOMAN AND CHILD”» 2 նամականիշի, համաձայն N 3 և N 4 հավելվածների:
4) Միջազգային. Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը թեմային նվիրված «GREAT PATRIOTIC WAR. ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ. 1945-2020» նամականիշի, համաձայն N 5 հավելվածի:
5) Մեծանուն հայեր. Գևորգ Չաուշի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «Հայ ֆիդայի. Armenian Fedain. (Freedom Fighter). 1870-1907. ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇ. (Գևորգ Ղազարյան). GEVORG CHAUSH. (Gevorg Ghazarian). ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇԻ ԹԱՆԳԱՐԱՆ, գ. Աշնակ, Արագածոտնի մարզ. MUSEUM OF GEVORG CHAUSH, v. Ashnak, Aragatsotn Region» 1 նամականիշով երկկողմանի բացիկի, համաձայն N 6 հավելվածի:
6) Ֆլորա և Ֆաունա. Հին աշխարհի ֆլորա և ֆաունա թեմային նվիրված «ԲԱԶԻԼՈԶԱՎՐ. BASILOSAURUS» և «ԴԻՊԼՈԴՈԿ. DIPLODOCUS» 2 նամականիշի, համաձայն N 7 և N 8 հավելվածների:
2. Գործողության մեջ դնել`
1) Միջազգային. Նապոլեոն Բոնապարտ թեմային նվիրված «ՆԱՊՈԼԵՈՆ ԲՈՆԱՊԱՐՏ. NAPOLEON BONAPARTE» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 650 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:
2) Միջազգային. Եվրոպա 2020. Հնագույն փոստային երթուղիներ թեմային նվիրված «Հնագույն փոստային երթուղիներ. Ancient postal routes» նամականիշը, սահմանելով անվանագինը` 350 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:
3) Միջազգային. Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «ԺԱՆՍԵՄ / JANSEM. 1920-2013. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՄԵՐՋՅԱՆ / HOVHANNES SEMERDJIAN. «ԻՆՔՆԱՆԿԱՐ», 2001թ.. “SELF-PORTRAIT”» և «ԺԱՆՍԵՄ / JANSEM. 1920-2013. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՄԵՐՋՅԱՆ / HOVHANNES SEMERDJIAN. «ՏՂԱՄԱՐԴ, ԿԻՆ ԵՎ ԵՐԵԽԱ», 2001թ.. “MAN, WOMAN AND CHILD”» 2 նամականիշը սահմանելով անվանագինը` 280 և 330 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 30 000 հատ:
4) Միջազգային. Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը թեմային նվիրված «GREAT PATRIOTIC WAR. ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ. 1945-2020» նամականիշը, սահմանելով անվանագինը` 280 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
5) Մեծանուն հայեր. Գևորգ Չաուշի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «Հայ ֆիդայի. Armenian Fedain. (Freedom Fighter). 1870-1907. ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇ. (Գևորգ Ղազարյան). GEVORG CHAUSH. (Gevorg Ghazarian). ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇԻ ԹԱՆԳԱՐԱՆ, գ. Աշնակ, Արագածոտնի մարզ. MUSEUM OF GEVORG CHAUSH, v. Ashnak, Aragatsotn Region» 1 նամականիշով երկկողմանի բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:
6) Ֆլորա և Ֆաունա. Հին աշխարհի ֆլորա և ֆաունա թեմային նվիրված «ԲԱԶԻԼՈԶԱՎՐ. BASILOSAURUS» և «ԴԻՊԼՈԴՈԿ. DIPLODOCUS» 2 նամականիշը սահմանելով անվանագինը` 230 և 280 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «2019 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» N 1064-Ն հրամանով հաստատված հավելվածի «4.7» կետը ուժը կորցրած ճանաչել:
Նախարար |
Հ. Արշակյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թ. մայիսի 21-ի թիվ 03-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թ. մայիսի 21-ի թիվ 03-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 3 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թ. մայիսի 21-ի թիվ 03-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 4 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թ. մայիսի 21-ի թիվ 03-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 5 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թ. մայիսի 21-ի թիվ 03-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 6 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թ. մայիսի 21-ի թիվ 03-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 7 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թ. մայիսի 21-ի թիվ 03-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 8 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թ. մայիսի 21-ի թիվ 03-Ն հրամանի |