ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
25 օգոստոսի 2014 թ. ք. Երևան |
N 785-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐ-ԲԵ» ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆ» ՍՊԸ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի ԹԻՎ 711-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ՏՐՎԱԾ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «ԱՐ-ԲԵ» ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆ» ՍՊԸ-ի 2014 թվականի օգոստոսի 12-ի դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հուլիսի 4-ի N 545-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2014 թ. օգոստոսի 22-ի N 1 եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ 711-Ա հրամանով «ԱՐ-ԲԵ» ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆ» ՍՊԸ-ին տրված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման թիվ ՕՆ 12 լիցենզիան` գործունեության իրականացման վայրը` ք. Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց թիվ 1/1:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:
Կ. Ճշմարիտյան |