«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 10217513
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 դեկտեմբերի 2017 թ. ք. Երևան |
N 650-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ ՔՀ-67-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 7-ի N 995-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ կետով.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-67-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 5.
ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑԱԾ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄԱՍԻ, ՄԱՐՏԱՎԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ (ԿԻՐԱՌՄԱՆ) ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
25. Հատուկ ուսուցում անցած քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք հատկացվում է հաշվեցուցակային զենքի նյութական մասի, մարտավարատեխնիկական բնութագրի, պահելու և կրելու անվտանգության, ինչպես նաև գործադրման (կիրառման) և օգտագործման իրավական հիմքերի վերաբերյալ ստուգումն անցնելուց հետո: Ստուգումն անցկացվում է պարզելու համար քրեակատարողական ծառայողի՝
1) հաշվեցուցակային զենքի նյութական մասի, մարտավարատեխնիկական բնութագրի, պահելու և կրելու անվտանգության կանոնների իմացությունը.
2) հաշվեցուցակային զենքի գործադրման (կիրառման) և օգտագործման իրավական հիմքերը կանոնակարգող օրենսդրության իմացությունը:
26. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստուգումներն անցկացվում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից:
27. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են՝
1) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի տեղակալը (Հանձնաժողովի նախագահ).
2) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժնի պետը (Հանձնաժողովի նախագահի տեղակալ).
3) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման, օպերատիվ և բժշկական սպասարկման ստորաբաժանումների ծառայողները (Հանձնաժողովի անդամներ).
4) սպառազինության գծով համապատասխան մասնագետը (Հանձնաժողովի քարտուղար):»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
|
Դ. Հարությունյան |