«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 մարտի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 10617126
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 մարտի 2017 թ. |
N 70-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 222-րդ, 223-րդ, 224-րդ, 225-րդ, 226-րդ, 227-րդ, 228-րդ, 229-րդ, 230-րդ, 231-րդ, 232-րդ, 233-րդ, 234-րդ, 235-րդ, 236-րդ, 237-րդ, 238-րդ, 239-րդ, 240-րդ և 241-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.
222. |
Թռչունների Նյու-Քասլ և ինֆեկցիոն բրոնխիտ հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված |
Իտալիա |
«Ֆատրո Ս.պ.Ա.» կազմակերպություն |
223. |
Բադերի ինֆեկցիոն հեպատիտ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված Օրնիդակ (ORNIDUCK) պատվաստանյութ |
Չեխիայի Հանրապետություն |
«ԲԻՈՎԵՏԱ Ա.Ս.» կազմակերպություն |
224. |
Խոշոր եղջերավոր կենդանիների նոդուլյար դերմատիտի թուլացված, կենդանի (LUMPY SKIN Disease) պատվաստանյութ |
Հարավային Աֆրիկայի Հանրապետություն |
«Օնդեռստեպոոռտ Բիօլոջիկալ Պռոդուկտս ՍՕՔ Լտդ.» կազմակերպություն |
225. |
Իմունոֆերմենտային մեթոդով խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների, այծերի, խոզերի և այլ տեսակի կենդանիների արյան շիճուկում և պլազմայում հակադաբաղային ոչ կառուցվածքային սպիտակուցների հակամարմինների հայտնաբերման թեսթ-համակարգ (ID Screen FMD NSP Competition) |
Ֆրանսիա |
«ԻԴ.Վետ» կազմակերպություն |
226. |
Խոզերի 2-րդ տիպի ցիրկովիրուս հիվանդության նկատմամբ ակտիվազրկված ՑիրկոՇիլդ-Վ ինջ. (CircoShield-V inj.) պատվաստանյութ |
Կորեա |
«Գրին Քրոս Վեթերինարի Փրոդուքթս Քո., Լտդ.» կազմակերպություն |
227. |
Խոզերի կոլիբակտերիոզ (Escherichia coli) և կլոստրիդիում (Clostridium Perfringens) հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված ԿոլիԿլ (ColiCl) պատվաստանյութ |
Կորեա |
«Գրին Քրոս Վեթերինարի Փրոդուքթս Քո., Լտդ.» կազմակերպություն |
228. |
Ծիածանափայլ իշխանի յերսինիոզ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված Ակվավակ Ռելեռա (Aquavac Relera) պատվաստանյութ |
Միացյալ Թագավորություն |
«Շերինգ-Պլաու Լիմիտեդ» կազմակերպություն |
229. |
Ծիածանափայլ իշխանի վիբրիոզ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված Ակվավակ Վիբռիո Օռալ (Aquavac Vibrio Oral) պատվաստանյութ |
Միացյալ Թագավորություն |
«Շերինգ-Պլաու Լիմիտեդ» կազմակերպություն |
230. |
Ծիածանափայլ իշխանի յերսինիոզ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված Ակվավակ ԵՌՄ Օռալ (Aquavac ERM Oral) պատվաստանյութ |
Միացյալ Թագավորություն |
«Շերինգ-Պլաու Լիմիտեդ» կազմակերպություն |
231. |
Թռչունների Նյու-Քասլ, ինֆեկցիոն բրոնխիտ, ինֆեկցիոն բուրսալ և ռեովիրուս հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված ԱվիՊրո 431 ՆԴ-ԻԲ-ԲԴ3-ՌԵՕ (AviPro® 431 ND-IB-BD3-REO) պատվաստանյութ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
«Լոհմանն Անիմալ Հելթ Ինտ.» կազմակերպություն |
232. |
Խոզերի ցիրկովիրուս հիվանդության նկատմամբ ակտիվազրկված ՈՒԲցիրվակ (UBcirvac) պատվաստանյութ |
Թայվան |
«Յունայթիդ Բիոմեդօկալ Ինկ., Ասիա» կազմակերպություն |
233. |
2, 5 և 6 շիճուկային տեսակների պլևրոպնևմո-նիայի ակտինոբացիլով պայմանավորված պլևրոպնևմոնիայի հետևանքների նվազեցման դեմ խոճկորների ակտիվ իմունիզացման համար Հիոբակ ԱՊՊ Մուլտի Վետ. (Hyobac APP Multi Vet.) պատվաստանյութ |
Չեխիայի Հանրապետություն |
«ԲԻՈՎԵՏԱ Ա.Ս.» կազմակերպություն |
234. |
Թռչունների Նյու-Քասլ, ինֆեկցիոն բուրսալ և Մարեկ հիվանդությունների նկատմամբ Իննովաքս ՆԴ-ԻԲԴ (Innovax ND-IBD) պատվաստանյութ |
Նիդերլանդներ |
«Ինտերվետ Ինտերնեյշնլ Բ.Վ.» կազմակերպություն |
235. |
Կոլիբացիլեոզ (դիարեա), նորածին խոճկորների նեկրոտիկ էնտերիտի և Կլոստրիդիում Նովի (Clostridium Novi) տեսակի բակտերիաների ազդեցության հետևանքով խոզամայրերի հանկարծամահության նկատմամբ մուլտիվալենտ Սուիսենգ (SUISENG) պատվաստանյութ |
Իսպանիա |
«Լաբորատորիոս Հիպրա, Ս.Ա.» կազմակերպություն |
236. |
Թռչունների Նյու Քասլ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված «Նոբիլիս ՆԴ Բրոյլեր» (Nobilis ND Broiler) պատվաստանյութ |
Նիդերլանդներ |
«Ինտերվետ Ինտերնեյշնլ Բ.Վ.» կազմակերպություն |
237. |
Մանր և խոշոր եղջերավոր անասունների Clostridium հիվանդությունների դեմ համակցված Մուլտիքլոս (MULTICLOS) պատվաստանյութ |
Հարավային Աֆրիկա |
«Ինտերվետ Ս.Ա. (Pty) Լտդ.» կազմակերպություն |
238. |
«Ա» տիպի իմունոֆերմենտային անալիզի միջոցով կենդանիների արյան շիճուկում հակադաբաղային հակամարմինների հայտնաբերման թեսթ-համակարգ |
Հայաստանի Հանրապետություն |
«ԱՐ ԲԻՈՏԵՍՏ» կազմակերպություն |
239. |
«Օ» տիպի իմունոֆերմենտային անալիզի միջոցով կենդանիների արյան շիճուկում հակադաբաղային հակամարմինների հայտնաբերման թեսթ-համակարգ |
Հայաստանի Հանրապետություն |
«ԱՐ ԲԻՈՏԵՍՏ» կազմակերպություն |
240. |
«Ասիա-1» տիպի իմունոֆերմենտային անալիզի միջոցով կենդանիների արյան շիճուկում հակադաբաղային հակամարմինների հայտնաբերման թեսթ- |
Հայաստանի Հանրապետություն |
«ԱՐ ԲԻՈՏԵՍՏ» կազմակերպություն |
241. |
«3ABC» տիպի իմունոֆերմենտային անալիզի միջոցով կենդանիների արյան շիճուկում հակադաբաղային հակամարմինների հայտնաբերման թեսթ- |
Հայաստանի Հանրապետություն |
«ԱՐ ԲԻՈՏԵՍՏ» կազմակերպություն |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար` |
Ի. Առաքելյան |