Գլխավոր տեղեկություն
Номер
N 508-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (18.01.2014-12.09.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2014.01.08/1(480) Հոդ. 8
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Дата принятия
15.11.2013
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
15.11.2013
Дата вступления в силу
18.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.04.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 12413509

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

15 նոյեմբերի 2013 թ.

N 508-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐՈՎ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ (ՈՒՍՈՒՑՄԱՆ) ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 9.1-րդ և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9.1-րդ մասերի, ինչպես նաև ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթներով`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել ծառայողական բնութագրով և վերապատրաստման (ուսուցման) արդյունքներով հարկային և մաքսային ծառայողների հավաքած միավորների հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ`

Գ. Խաչատրյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

2013 թ. նոյեմբերի 15-ի

N 508-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

Ծառայողական բնութագրով և վերապատրաստման (ուսուցման) արդյունքներով հարկային և մաքսային ծառայողների հավաքած միավորների հաշվարկման

 

1. Սույնով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` ՊԵԿ) համակարգում` ծառայողական բնութագրի և վերապատրաստման (ուսուցման) արդյունքների միջոցով հարկային և մաքսային ծառայողների (այսուհետ` ծառայողներ) հավաքած միավորների հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը կիրառվում է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով:

3. Այն ծառայողները, որոնք ծառայողական բնութագրի և նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում անցած վերապատրաստման (ուսուցման) միջոցառումների արդյունքների ընդհանուր գումարով հավաքում են 80 և ավելի միավոր, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:

4. Սույն կարգի իմաստով վերապատրաստման (ուսուցման) միջոցառումներ են համարվում ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից կազմակերպված` 16 և ավելի ակադեմիական ժամ (այսուհետ նաև` ակ.ժ) տևողությամբ լրացուցիչ մասնագիտական ուսուցման միջոցառումները, որոնց արդյունքներով իրականացվել է մասնակիցների առաջադիմության գնահատում:

5. Վերապատրաստման (ուսուցման) միջոցառումներին մասնակիցների առաջադիմության գնահատումն իրականացվում է 100-բալային սանդղակով, այդ թվում`

1) 95 (ներառյալ) և ավելի բալը համարվում է գերազանց առաջադիմություն (գնահատական),

2) 90-ից (ներառյալ) առ 95 բալը համարվում է լավ առաջադիմություն (գնահատական),

3) 80-ից (ներառյալ) առ 90 բալը համարվում է բավարար առաջադիմություն (գնահատական),

4) 80 տոկոսից պակաս բալը համարվում է անբավարար առաջադիմություն (գնահատական):

6. Սույն կարգի նպատակներով, վերապատրաստման (ուսուցման) միջոցառման ժամանակ ծառայողի` որպես դասավանդող, հրահանգիչ կամ մոդերատոր հանդես գալու դեպքում, նրա առաջադիմության գնահատականը համարվում է հավասար 100 բալի` տվյալ միջոցառման ընթացքում իր կողմից դասավանդված ժամաքանակների մասով:

7. Ծառայողների` ծառայողական դրական բնութագրի և վերապատրաստման (ուսուցման) արդյունքների միջոցով հավաքվող միավորների հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով`

A = 20 x B + 79 x (D/100) x E, որտեղ`

1) «A»-ն` տվյալ ծառայողի կողմից ծառայողական բնութագրով և նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում` վերապատրաստման (ուսուցման) միջոցառումների արդյունքներով հավաքած միավորն է.

2) «B»-ն` ատեստավորումից առաջ տվյալ ծառայողի անմիջական ղեկավարի կողմից ներկայացված ծառայողական բնութագրով տրված գնահատականի գործակիցն է, որը հավասար է`

ա. «1»-ի` եթե ծառայողական բնութագրում տրված գնահատականը «գերազանց» է,

բ. «0,7»-ի` եթե ծառայողական բնութագրում տրված գնահատականը «լավ» է,

գ. «0,5»-ի` եթե ծառայողական բնութագրում տրված գնահատականը «բավարար» է,

դ. «0»-ի` եթե ծառայողական բնութագրով տրված գնահատականը բացասական («անբավարար» կամ «վատ») է.

3) «D»-ն` նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում մասնակցած վերապատրաստման (ուսուցման) միջոցառումներին տվյալ ծառայողի ցուցաբերած առաջադիմության միջին կշռված գնահատականն է, որը հավասար է վերապատրաստման (ուսուցման) միջոցառումների տևողության և դրանց արդյունքում ստացած գնահատականի արտադրյալների հանրագումարի և վերապատրաստման (ուսուցման) միջոցառումների ընդհանուր քանակի քանորդին: Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

D = (t1 x d1 + t2 x d2 + … + tո x dո) / Tո, որտեղ`

ա. t1, t2, …, tո` տվյալ ծառայողի մասնակցած` համապատասխանաբար 1-ին, 2-րդ, …, վերջին վերապատրաստման (ուսուցման) միջոցառման տևողություններն են` ակադեմիական ժամերով (1 ակ.ժ = 45 աստղագիտական րոպե),

բ. d1, d2, …, dո` տվյալ ծառայողի մասնակցած` համապատասխանաբար 1-ին, 2-րդ, …, վերջին վերապատրաստման (ուսուցման) միջոցառման գնահատականներն են` բալերով (կարող են լինել «0»-ից առ «100»-ը միջակայքում): Եթե ծառայողը ուսումնական միջոցառմանը մասնակցել է որպես դասավանդող կամ հրահանգիչ, ապա տվյալ միջոցառման ընթացքում իր կողմից դասավանդված ժամաքանակների մասով նրա գնահատականը համարվում է հավասար «100» բալի,

գ. Tո` նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում տվյալ ծառայողի մասնակցած բոլոր վերապատրաստման (ուսուցման) միջոցառումների ընդհանուր տևողությունն է` ակադեմիական ժամերով։

Եթե բանաձևով ստացված արդյունքը ցածր է «80»-ից, ապա D-ն համարվում է հավասար «0»-ի.

4) «E»-ն` նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում տվյալ ծառայողի մասնակցած վերապատրաստման (ուսուցման) միջոցառումների տևողության բավարարության գործակիցն է, որը որոշվում է նրա մասնակցած վերապատրաստման (ուսուցման) միջոցառումների ընդհանուր տևողությունը (ակ.ժ) բաժանելով վերապատրաստման (ուսուցման) տևողության նորմատիվային ցուցանիշի (ակ.ժ) վրա: Ստացված քանորդի մեծությունը «1»-ից բարձր լինելու դեպքում E-ն համարվում է հավասար «1»-ի:

Վերապատրաստման (ուսուցման) տևողության նորմատիվային ցուցանիշը հավասար է.

ա. 2013 և 2014 թվականների ընթացքում անցկացվող ատեստավորման համար` 16 ակադեմիական ժամ,

բ. 2015 թվականի ընթացքում անցկացվող ատեստավորման համար` 48 ակադեմիական ժամ,

գ. 01.01.2016 թվականից հետո անցկացվող ատեստավորման համար` 80 ակադեմիական ժամ:

8. Ատեստավորումից երկու շաբաթ առաջ ՊԵԿ անձնակազմի կառավարման գործառույթ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումը Հարկային և մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացնում է յուրաքանչյուր ատեստավորվող ծառայողի ծառայողական բնութագիրը, ինչպես նաև ատեստավորվող ծառայողի կողմից ատեստավորման ամսվան նախորդող 36 ամիսների ընթացքում մասնակցած վերապատրաստման (ուսուցման) միջոցառումների թվաքանակի և դրանցում ատեստավորվող ծառայողի մասնակցության տևողության և ցուցաբերած առաջադիմության գնահատականի վերաբերյալ տեղեկանք:

9. Հանձնաժողովը սույն կարգի 8-րդ կետում նշված բնութագիրը և տեղեկանքը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ապահովում է փաստաթղթային եղանակով ատեստավորման ենթակա ծառայողների ցանկերի կազմումը, հաստատումը և հրապարակումը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.03.2015, N 111-Ն 25.04.2015, N 508-Ն
08.08.2014, N 515-Ն 12.09.2014, N 508-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան