Գլխավոր տեղեկություն
Номер
N 522-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (24.03.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.05.15/13(253)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
23.03.2007
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
23.03.2007
Дата вступления в силу
24.03.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

23 մարտի 2007 թվականի N 522-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

Առատաշենի բժշկական ամբուլատորիա ՓԲԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Առատաշենի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ին 2003 թվականի նոյեմբերի 12-ին տրված թիվ Կ-XX-000376 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Առատաշենի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`  

Ն. Դավիդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան