«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206286
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 օգոստոսի 2006 թ. |
թիվ 169-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ԹԻՎ 80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի մայիսի 12-ի «Հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց ընտրության մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» թիվ 80-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
-հրամանի առաջին կետով հաստատված թիվ 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Կ Ա Զ Մ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հանձնաժողովի նախագահ | - | Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող |
Հանձնաժողովի անդամներ | - | Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ |
- | Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի վերահսկողության և կազմակերպական բաժնի պետ | |
- | Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի քաղաքային բաժնի պետ | |
Հանձնաժողովի քարտուղար | - | Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի վերահսկողության և կազմակերպական բաժնի պետի տեղակալ:»: |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|