Գլխավոր տեղեկություն
Номер
N 338-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (12.05.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.05.02/11(188) Հոդ.137
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата принятия
04.04.2005
Подписан
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата подписания
04.04.2005
Дата вступления в силу
12.05.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 ապրիլի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11805166


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

4 ապրիլի 2005 թ.
ք. Երևան

N 338-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 292 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը սահմանելու իրավասությունը


 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի՝ Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 292 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները ՝

1. «ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԻ) ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ» N 2 հավելվածում «. ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ» ենթահատվածում «1.1.1. Պետական կառավարման մարմիններին» բառերը փոխարինել «1.1.1. Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին» բառերով,

2. «ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ցուցումներում՝

2.1 «ՀԱՏՎԱԾ 1-ԻՆ ԵՆԹԱՀԱՏՎԱԾ 1. Գլուխ 3. ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԸ»  մասում «Ենթագլուխ 1. Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ» մասում «կապիտալ բնույթի խնդիրների» բառերը փոխարինել «առանձին նպատակային ծախսատեսակի (ծրագրի)» բառերով,

2.2. «ԵՆԹԱՀԱՏՎԱԾ 3. Գլուխ 1. Ենթագլուխ 1. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին» մասի երկրորդ պարբերությունում «համայնքների բյուջեներին,» բառերից հետո լրացնել «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին» բառերը:
 
Նախարար  

Վ. Խաչատրյան