Հ Ր Ա Մ Ա Ն N 1332
19 օգոստոսի 1999 թ. |
ք. Երևան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 532 որոշմամբ հրամայում եմ.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչության կազմում ստեղծել քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվ` բաժնի կարգավիճակով:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչության քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվի կանոնադրությունը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչության քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվի հաստիքային միավորները սահմանել` ըստ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հաստիքացուցակի:
|
Դ. Հարությունյան |
Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎԻ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչության (այսուհետ` Վարչության) քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվը (այսուհետ` Արխիվ) Վարչության ներքին կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Արխիվն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Վարչության կանոնադրություններով, սույն կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամաններով:
3. Արխիվի կանոնադրությունը և հաստիքացուցակը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
4. Արխիվն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք, ինչպես նաև ձևաթուղթ և դրոշմակնիք:
II. ԱՐԽԻՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Արխիվի հիմնական խնդիրն է` իր իրավասության շրջանակներում քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված արխիվային գործի լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:
6. Արխիվն իր առջև դրված խնդիրների լուծման նպատակով.
- «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան համալրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային բաժինների գործունեությամբ առաջացած փաստաթղթերը, համակարգում և վերահսկում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված արխիվային գործը.
- սահմանված կարգով ապահովում է արխիվ հանձնված փաստաթղթերի հաշվառումը և սահմանված ժամկետում պահպանումը, կատարում է արխիվային փաստաթղթերի փորձագիտական արժեքավորումը, ստեղծում և կատարելագործում է արխիվի գիտատեղեկատու համակարգը, վարում է արխիվային ֆոնդի, գործերի և փաստաթղթերի հաշվառումը.
- սահմանված կարգով արխիվային փաստաթղթերը տրամադրում է ժամանակավոր օգտագործման.
- արխիվային փաստաթղթերի վերաբերյալ կատարում է վերլուծական աշխատանք, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, նրա տեղակալի, Վարչության պետի հանձնարարությամբ` ՔԿԱԳ տարածքային բաժինների ղեկավարներին և աշխատողներին տեղեկացնում է այդ փաստաթղթերի կազմի և բովանդակության մասին, դրանց վերաբերյալ պատրաստում վերլուծական և տեղեկատվական նյութեր.
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, նրա տեղակալի, Վարչության պետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության պետական և գերատեսչական արխիվներից ստանում է անհրաժեշտ արխիվային փաստաթղթերի պատճեններ և տեղեկանքներ.
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, նրա տեղակալի հանձնարարությամբ մասնակցում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված արխիվային փաստաթղթերի հրապարակմանը.
- պահպանում է պետական, ծառայողական և անձնական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի պահպանության և օգտագործման հատուկ ռեժիմը.
- սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում արխիվային փաստաթղթերի գաղտնազերծման վերաբերյալ.
- մեթոդական և գործնական օգնություն է ցույց տալիս ՔԿԱԳ տարածքային բաժիններին` ընթացիկ գործավարության և արխիվ հանձնման ենթակա փաստաթղթերի հետ տարվող աշխատանքներում.
- իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
7. Արխիվում քաղաքացիական կացության ակտերը և դրանց հետ կապված այլ փաստաթղթերը պահպանվում են 75 տարի ժամկետով: Այս ժամկետը հաշվվում է փաստաթղթերը գործավարությամբ ավարտելու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից: Արխիվում պահպանվող փաստաթղթերի ժամանակավոր պահպանության ժամկետը լրանալուց հետո դրանք սահմանված կարգով տեղափոխվում և հանձնվում են մշտական պահպանության:
III. ԱՐԽԻՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
8. Արխիվի վարիչն անմիջականորեն ենթարկվում է Վարչության պետին:
9. Արխիվի վարիչը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:
10. Արխիվի վարիչը`
- իրականացնում է Արխիվի գործունեության անմիջական ղեկավարումը.
- ապահովում է Արխիվի աշխատանքի պատշաճ կազմակերպումը, աշխատողների միջև բաշխում է պարտականությունները.
- իր իրավասության շրջանակներում Արխիվի աշխատողներին տալիս է ցուցումներ.
- ստորագրում և կնքում է Արխիվի անունից պատրաստվող փաստաթղթերը.
- իր իրավասության շրջանակներում ապահովում է Արխիվի և այլ մարմինների փոխհարաբերությունները.
- կատարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, նրա տեղակալի, Վարչության պետի հանձնարարականները.
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, նրա տեղակալի, Վարչության պետի գիտությամբ, իր իրավասության շրջանակներում, այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Արխիվի գործունեությանն առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
- պատասխանատվություն է կրում Արխիվի առջև դրված խնդիրների լուծման համար.
- իրականացնում է իրեն վերապահված այլ լիազորություններ:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
20 օգոստոսի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 102990138