Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-362-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (24.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 23.10.2024
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
02.10.2024
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.10.2024
Дата вступления в силу
24.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 2-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 13-րդ հոդվածի երկրորդ պարբերության առաջին նախադասությունում «123-131» թվերը փոխարինել «123‑131.1» թվերով։

 

Հոդված 2. Օրենսգրքի 131-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Ապրանքների առաքում իրականացնող հեծանիվ կամ մոպեդ վարող անձի կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:».

2) 6-րդ մասի «առաջինից հինգերորդ» բառերը փոխարինել «1-5.1-ին» բառերով.

3) 6.1-ին մասի «1-5-րդ» բառերը փոխարինել «1-5.1-ին» բառերով։

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 131.1‑ին հոդվածով.

 

«Հոդված 131.1.

Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելը

 

1. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները (կանոնները) խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված դեպքերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

2. Ապրանքների առաքում իրականացնող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործելն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:

3. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցները վարձակալությամբ տրամադրելու գործառույթ իրականացնող կազմակերպությունների (անձանց) և ֆիզիկական անձանց կողմից «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.4-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պահանջը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպությունների (անձանց) նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

4. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով ուղևոր կամ բեռ տեղափոխելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

5. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով այլ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց կամ միջոցներ տեղափոխելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպությունների (անձանց) նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»։

 

Հոդված 4. Օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասը «173» թվից առաջ լրացնել «131.1 հոդվածի 3‑րդ մասով,» բառերով, իսկ նույն մասը «մինչև գործի քննությունը վերցնել» բառերից հետո՝ «անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը,» բառերով։

 

Հոդված 5. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին, 302-րդ հոդվածի 1‑ին, 305-րդ հոդվածի 2-րդ և 307-րդ հոդվածի 3-րդ մասերը «131-րդ» և «131» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «131.1-ին» և «131.1» բառերով։

 

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող 131.1-ին հոդվածի 3-րդ մասի։

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող 131.1-ին հոդվածի 3-րդ մասն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. հոկտեմբերի 22

Երևան

ՀՕ-362-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2024 թվական: