Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-42-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (03.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 24.03.2023
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
01.03.2023
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
23.03.2023
Дата вступления в силу
03.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի մարտի 1-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը «վնասի հատուցման» բառերից հետո լրացնել «, սույն օրենքով սահմանված աջակցություն տրամադրելու» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը «և համատեղ զավակ ունեցող անձը» բառերից հետո լրացնել «, եթե սույն մասի 1-ին կետի հիման վրա հատուցման գումար չի նշանակվել (չի կարող նշանակվել)» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասում՝

1) 2-րդ կետի «և ժամկետներում» բառերը փոխարինել «, պայմաններով և ժամկետներում» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) Հիմնադրամի խորհրդի սահմանած որոշակի եղանակներով (դրամական միջոցների վճարում, բնամթերային ձևով օգնություն, այլ եղանակ), պայմաններով և ժամկետներում շահառուներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ:»:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) հարկային գործակալից կամ Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային ամիսը, իսկ հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ օրացուցային տարին.».

2) 4-րդ կետը «եկամուտ վճարող» բառերից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմնում որպես հարկ վճարող հաշվառված» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել, իսկ 5-րդ մասում «իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած)» բառերը փոխարինել «նախորդ տարվա եկամուտներից վճարած (նրանց եկամուտներից հարկային գործակալի պահած և պետական բյուջե փոխանցած)» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) հանել «սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի» բառերը.

2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հարկային գործակալից կամ Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.

Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

1500 դրամ

100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

 3000 դրամ

200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

 5500 դրամ

500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

 8500 դրամ

1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում

15000 դրամ».

3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինչպես նաև հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.

Մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

18 000 դրամ

2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

24 000 դրամ

6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

48 000 դրամ

12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում

120 000 դրամ»:

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված անձինք դրոշմանիշային վճարը վճարում են ինքնուրույն:»:

 

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճարը վճարում են ինքնուրույն՝ մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:».

2) 2-րդ 2-րդ մասըուղղ. շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2․ Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող` հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը կատարում են մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մայիսի 1-ը ներառյալ, իսկ անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ, հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման համապատասխան բազաները:»:

 

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում «նպատակով» բառը փոխարինել «, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված աջակցություն տրամադրելու նպատակով» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը «վճարման» բառից հետո լրացնել «և սույն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-7-րդ մասերով.

«3. Եթե սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի հիման վրա շահառու ճանաչված՝ առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձը ճանաչվում է երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ, ապա Հիմնադրամը շարունակում է վճարել դրամական աջակցություն՝

1) պայմանագրային կամ զորահավաքային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի դեպքում՝ ամսական 75 000 դրամի չափով.

2) պայմանագրային կամ զորահավաքային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի դեպքում՝ ամսական 50 000 դրամի չափով.

3) պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի դեպքում՝ ամսական 25 000 դրամի չափով:

4. Զինծառայողի՝ կրկին Հիմնադրամի շահառու ճանաչվելու (առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու) դեպքում կամ սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում նշված ժամկետում և պատճառով մահանալու դեպքում սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա վճարված դրամական աջակցության գումարները համարվում են փաստացի վճարված հատուցման գումարներ և նվազեցվում են սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված հատուցման գումարներից՝ Հիմնադրամի խորհրդի սահմանած կարգով:

5. Սույն հոդվածով նախատեսված դրամական աջակցությունը տրվում է առավելագույնը 36 ամիս ժամկետով՝ սկսած 2022 թվականի հունվարի 1-ից հետո երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու ամսվանից, բայց ոչ ավելի վաղ, քան վերջին անգամ ամսական հավասար վճարը վճարելու ամսվան հաջորդող ամսվանից: Դրամական աջակցությունը դադարեցվում է զինծառայողին կրկին շահառու ճանաչելու կամ սույն մասում նշված 36-ամսյա ժամկետը լրանալու կամ զինծառայողին հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու կամ զինծառայողի մահվան կամ սույն հոդվածի 6-րդ մասում նշված ժամկետը լրանալու դեպքում:

6. Սույն հոդվածի 3-5-րդ մասերի գործողությունը դադարում է 2026 թվականի հունվարի 31-ից:

7. Հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք մինչև 2022 թվականն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար դրոշմանիշային վճար չեն կատարում, իսկ 2022 թվականի եկամուտներից դրոշմանիշային վճարը կատարում են մինչև 2023 թվականի ապրիլի 20-ը:»:

 

Հոդված 12. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 11-րդ հոդվածը տարածվում է այն դեպքերի վրա, երբ Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի հիման վրա շահառու ճանաչված անձը երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել 2022 թվականի հունվարի 1-ից հետո:

3. Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասում նշված կարգը սահմանելու մասին Հիմնադրամի խորհրդի որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

4. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողի, ամուսնու և (կամ) զավակի (զավակների) կողմից, որպես անհատ ձեռնարկատեր կամ նոտար, 2021 թվականի համար հաշվարկված և 2022 թվականի ընթացքում վճարված դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձվում են, եթե համապատասխան դիմումը ներկայացվում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. մարտի 23

Երևան

ՀՕ-42-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան