Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-269-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (26.12.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.12.16/91(1544) Հոդ.1187
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
05.12.2019
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.12.2019
Дата вступления в силу
26.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 5-ին

 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ֆինանսական համահարթեցման մասին» 2016 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-202-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի 6-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում և կիրառվում դոտացիաների՝ 2022 թվականի գումարները հաշվարկելու պահից սկսած:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. 2020 և 2021 թվականներին «ա» մասով յուրաքանչյուր համայնքին դոտացիաները հատկացվում են՝

1) տվյալ համայնքին 2016 թվականին տրամադրված դոտացիաների փաստացի գումարի չափով (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման հետևանքով համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի).

2) 2016-2021 թվականներին ձևավորված բազմաբնակավայր համայնքների՝ «ա» գործոնով նախատեսվող դոտացիայի գումարը հավասար է 2016 թվականի դրությամբ վերջիններիս կազմում ընդգրկված նախկին համայնքների դոտացիաների (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման հետևանքով համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի) հանրագումարին:».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. 2020 և 2021 թվականների համար «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ԴԱ = Դ2016 փաստացի, որտեղ՝

ԴԱ-ն «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,

Դ2016 փաստացի-ն 2016 թվականին համայնքներին փաստացի հատկացված դոտացիաների (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման հետևանքով համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի) ընդհանուր գումարն է:».

4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. 2020 և 2021 թվականների համար «բ» մասով հատկացվող համահարթեցման դոտացիաների գումարը հաշվարկելիս համայնքի եկամտային կարողության գործակցի հաշվարկում չի ներառվում «ա» մասով հատկացվող դոտացիաների գումարը: 2020 և 2021 թվականների համար համայնքի եկամտային կարողությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ԵԿi = ՀՀi + ԳՀi + ՄՀi + ՊՏi , որտեղ՝

ՀՀi-ն i-րդ համայնքի հողի հարկի գումարն է,

ԳՀi-ն i-րդ համայնքի գույքահարկի գումարն է,

ՄՀi-ն i-րդ համայնքի մասհանվող հարկերն են,

ՊՏi-ն i-րդ համայնքի պետական տուրքերն են:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2019 թ. դեկտեմբերի 12

Երևան

ՀՕ-269-Ն