Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-87-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (27.07.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.07.17/38(978) Հոդ.697
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
19.06.2013
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
10.07.2013
Дата вступления в силу
27.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի հունիսի 19-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասից հանել «և տալիս է հայտարարություն զանգվածային լրատվության միջոցով» բառերը.

2) 3-րդ մասը «տալիս է» բառերից հետո լրացնել «հայտը ներկայացնելուց» բառերով, «զանգվածային լրատվության միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր» բառերը հանել, իսկ «3 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

3) 5-րդ մասի «տալու օրվանը հաջորդող երրորդ օրը» բառերը փոխարինել «տալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «8. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝

 

1) 1-ին կետի առաջին սյունակից հանել «փոխադրման և բաշխման ցանցի կառուցում» բառերը.

2) 2-րդ կետի առաջին սյունակից հանել «Էլեկտրական կայանների կառուցում և վերականգնում», «հաղորդման և բաշխման ցանցի կառուցում» բառերը.

3) 3-րդ կետի առաջին սյունակից հանել «Ջերմային կայանների կառուցում և վերականգնում», «փոխադրման և բաշխման ցանցի կառուցում» բառերը:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 10

Երևան

ՀՕ-87-Ն