ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2011 թվականի N 1124-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԱԲՈՐՈՆԵ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Համաշխարհային բանկի կողմից «Հյուսիս-հարավ նախաձեռնության» շրջանակներում կազմակերպվող ադամանդագործության ոլորտում փորձի փոխանակմանը նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով 2011 թվականի նոյեմբերի 21-25-ը Գաբորոնե (Բոցսվանայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ համաժողովին մասնակցելու հետ կապված ծախսերը կատարվելու են Համաշխարհային բանկի օտարերկրյա ներդրումների և արտահանման խթանման երկրորդ դրամաշնորհային ծրագրի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Գաբորոնե մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Վ. Արամյանի` Գաբորոնե գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. նոյեմբերի 25-ի N 1124-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-25-Ը ԳԱԲՈՐՈՆԵ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Կ. Մինասյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ | |
Վ. Արամյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ | |
Ռ. Հարությունյան |
- «Զարգացման հայկական գործակալություն» | |
Է. Ավետյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան | |
Ա. Դանիելյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |