ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Կենտրոն թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2005 թվականի N 12/16-Ն
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 19-րդ կետով, 34-րդ հոդվածի առաջին մասի 13-րդ կետով, 37-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետով, 60-րդ հոդվածով, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 21-րդ, 30-րդ և 32-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը սահմանելու մասին» N 1625-Ն որոշմամբ.
Երևանի Կենտրոն թաղային համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Երևանի Կենտրոն թաղային համայնքի կողմից մատուցվող (իրականացվող) ծառայությունների դիմաց գանձվող (կատարվող) վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարին (Գ. Բեգլարյան) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ սույն որոշումը ներկայացնել պետական գրանցման և հրապարակման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Համայնքի ղեկավար՝ |
Գ. Բեգլարյան |
Հավելված Երևանի Կենտրոն թաղային համայնքի ավագանու 2005 թ. դեկտեմբերի 20-ի N 12/16-Ն որոշման |
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ (ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ (ԿԱՏԱՐՎՈՂ) ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
ա) Փողոցների, մայթերի և ընդհանուր օգտագործման
- այլ տարածքների սանիտարական մաքրում՝ 200 դրամ՝ 1 քառակուսի մետր մակերեսի համար:
բ) Թափառող կենդանիների վնասազերծում՝ 1 կենդանու համար՝ 3800 դրամ:
գ) Կանաչապատման, կանաչ զանգվածի պահպանման խնամքի և սպասարկման համար՝ 1 հա՝ 2.000.000 դրամ՝ տարեկան:
դ) Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի իրականացում, այդ թվում՝
- կենցաղային և կոշտ թափոնների հեռացում (աղբահանություն)՝ 100 դրամ.
- ընդհանուր օգտագործման տարածքների աղբամուղի ու աղբահավաք խցերի դիզինսեկցիայի (պայքար միջատների դեմ) և դեռատիզացիայի (պայքար կրծողների դեմ) իրականացում՝ 1 դրամ՝ 1 քառակուսի մետր մակերեսի համար.
- ընդհանուր օգտագործման և շենքի, շինության սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող տարածքների սանիտարական մաքրում՝ 3,8 դրամ՝ 1 քառակուսի մետր մակերեսի համար.
- ծխաօդատար ուղիների մաքրում-կարգաբերում՝ 0,1 դրամ՝ 1 քառակուսի մետր մակերեսի համար.
- վերանորոգման աշխատանքների իրականացում, որոնց չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին՝ 8,1 դրամ՝ 1 քառակուսի մետր մակերեսի համար: